«Դեպորտիվոյի» դեմ հանդիպումից հետո բրազիլացի կիսապաշտպանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Դուք Մադրիդում անցակցանում եք արդեն հինգերորդ մրցաշրջանը: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Այժմ ես ֆիզիկական լավ վիճակում եմ գտնվում, բայց ակումբը գիտի իմ որոշման մասին, և ես ցանկանում եմ ելք գտնել ստեղծված իրավիճակից: Ամեն տարի ավելի պակաս խաղաժամանակ եմ ստանում: Յուրաքանչյուր օր մասնակցում եմ մարզումներին և ջանք չեմ խնայում, բայց դա չի նշանակում, որ ես երջանիկ եմ այստեղ: Ես խոսել եմ հայրիկիս հետ, և մենք փորձում ենք ելք գտնել ստեղծվավ իրավիճակից:
Կցանկանայի՞ք վերադառնալ Բրազիլիա, թե՞այնուամենայնիվ կմնաք Եվրոպայում:
-Բրազիլիա այլևս չեմ կարող վերադառնալ, քանի որ այնտեղ տրանսֆերային պատուհանը փակ է: Կարծում եմ թե՛ իմ, թե՛ ակումբի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ ակումբից: Չեմ ցանկանում խոսել այն ակումբների մասին, որտեղ կարող եմ տեղափոխվել, որովհետև դեռևս նրանք ոչ մի առաջարկ չեն արել:
Դուք ասե՞լ եք Ձեր որոշման մասին ղեկավարությանը:
-Ակումբի ղեկավարությունը տեղյակ է իմ որոշման մասին, և ես կցանկանայի, որ նրանք օգնեն ինձ նոր ակումբի հարցում: Այս մասին գիտի ակումբի նախագահը՝ Ֆլորենտինո Պերեսը, այս մասին գիտի մարզիչը՝ Կարլո Անչելոտին, այս մասին գիտեն բոլորը ակումբում, և հուսով եմ, մինչև երկուշաբթի իմ ապագան պարզ կդառնա:
Այսօր Դուք երկու գոլի հեղինակ դարձաք: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Արդեն երկրորդ անգամ է ինչ խաղում եմ «Ռիասորում» և դառնում գոլի հեղինակ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Ձեր մրցակիցներն են «Յուվենթուսը», «Գալաթասարայը» և «Կոպենհագենը»:
-Մենք ընկել ենք բավականին բարդ խմբում: Չեմպիոնների լիգայում չեն լինում հեշտ մրցակիցներ: Անցյալ մրցաշրջանում մենք ավելի բարդ մրցակիցներ ունեինք և այդ պատճառով ամբողջ ուշադրությունը սևեռել էինք Չեմպիոնների լիգայի վրա: Կարծում եմ մեզ հիանալի խմբային փուլ է սպասվում:
Առաջին հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, որտեղ մրցելու եք «Գալաթասարայի» դեմ մրցակցի հարկի տակ:
-«Գալաթասարայը» շատ ծանր մրցակից է: Հեշտ չէ Չեմպիոնների լիգան մեկնարկել նման մրցակցի հետ այն էլ նրանց հարկի տակ: «Յուվենթուսի» դեմ հանդիպումը կլինի շատ գեղեցիկ և հետաքրքիր: Մենք և թուրինյան ակումբը խմբային թուլի ֆավորիտներն ենք, բայց պետք չէ մոռանալ նաև «Գալաթասարայի» մասին:
Հարութ Հակոբյան, Realmadrid.am