Այս ամառ անցկացրած մինչմրցաշրջանային խաղերում Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 6 գոլի հեղինակ` այդպիսով դառնալով նաև թիմի լավագույն ռմբարկուն մինչմրցաշրջանում:
Բացի այդ, 28-ամյա պորտուգալացին այդ հանդիպումների ընթացքում երկու անգամ աչքի է ընկել արդյունավետ փոխանցումներով:
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել է 441 րոպե, այսինքն` միջինը 73 րոպե մեկ խաղում:
Այսպիսով, հարձակվողը նորից ապացուցեց, որ թիմի ամենակարևոր մասնիկներից է: Թիմի խփած բոլորի գոլերի 35%-ը բաժին է ընկել հենց Կրիշտիանուին:
Նա երկու անգամ գրավել է «Բորնմաութի» դարպասը, մեկական անգամ` «Էվերթոնի» ու «Ինտերի», և ևս երկու գոլ` «Չելսիին»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am