ԹԻՄԸ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ԻՆՏԵՐԻ» ԴԵՄ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ (ՖՈՏՈՇԱՐՔ)
15:11:30 10.08.2013
«Ռեալն» արդեն իսկ պատրաստ է այսօր ժամը 22:00-ին «Էդուարդ Ջոնս Դոմ» մարզադաշտում կայանալիք «Ինտերի» դեմ խաղին:
Խաղին նախորդած վերջին մարզման ժամանակ խաղացողները նախ կատարեցին մկանները ամրացնող վարժություններ, իսկ հետո մարզման մեծ մասն անցկացրին` աշխատելով գնդակով: Վարանն ու Մարսելոն մարզվում էին Սեյնտ Լուիսի համալսարանի մարզասրահում, իսկ Իլյարամենդին մարզվում էր խոտածածկին անհատական ծրագրով` աշխատելով նաև գնդակով:
Արբելոան, Պեպեն, Օզիլը, Մոդրիչը, Ռամոսը, Կրիշտիանուն, Իսկոն, Խեդիրան ու Բենզեման` «Չելսիի» դեմ դաշտ դուրս եկած խաղացողներից 9-ը, և Խորխե Կասադոն մարզումային խաղում մրցում էին Կարվախալի, Նաչոյի, Մատեոսի, Կոենտրաուի, Ալոնսոյի, Կազեմիրոյի, Կակայի, Դի Մարիայի, Խեսեի ու Մորատայի դեմ: Ավելի ուշ Անչելոտիի սաները կատարեցին ստանդարտ դիրքերը փորձարկող զանազան վարժություններ:
Իկեր Կասիլյասը, Դիեգո Լոպեսը, Խեսես Ֆերնանդեսն ու Թոմաս Մեխիասը մարզվում էին Վիլիամ Վեկիի գլխավորությամբ: