Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ջոնաթան Վուդգեյթը Գարեթ Բեյլին խորհուրդ է տվել նախ և առաջ իսպաներեն սովորել:
«Առաջին հերթին Գարեթը պետք է լեզուն սովորի: Ես շաբաթական 2-3 անգամ հատուկ դասերի էի գնում:
Շատ կարևոր է լինել մյուս խաղացողների կողքին, շփվել նրանց հետ իսպաներենով, ու կարևոր չէ, որ սխալներ թույլ կտաս: Սխալների համար ոչ ոք քեզ չի կշտամբում, պարզապես թեթև ծիծաղում են:
Ես նյարդայնանում էի իսպաներեն խոսելիս, նույնիսկ մի քանի անգամ ուժգին ծիծաղ եմ առաջացրել խաղընկերներիս մոտ, բայց հենց այդպես եմ փորձ ձեռք բերել:
Ես նաև իսպանական հեռուստատեսությամբ ֆիլմեր էի դիտում, որ ավելի լավ հասկանամ լեզուն», – ասել է Վուդգեյթը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am