HalaMadrid TV MOBILE

ԲԱՑԱՌԻԿ | ԱՅՆ ԲԻՖՇՏԵՔՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԳԵԼ | ԱՆՉԵԼՈՏԻԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻՑ
14:12:30 22.07.2013

Շարունակում ենք Կարլո Անչելոտիի ինքնակենսագրականի ներկայացումը: Եվ հերթը հասավ այն պատմությանը, որտեղ Կարլետոն խոսում է Յուրի Ժիրկովի ահավոր երգի ու բիֆշտեքստի մասին: Ծիծաղը երաշխավորվում է:

ԱՅՆ ԲԻՖՇՏԵՔՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ
ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԳԵԼ

Միայն մեկ անգամ է եղել իմ կյանքում, երբ զգացել եմ, որ հոգեբանի կարիք ունեմ: Ես նայում էի Յուրի Ժիրկովին, բայց միակ բանը, որ տեսնում էի, խոզի մսով պատրաստված բիֆշտեքսն էր` հիանալի պատրաստված, հյութալի, անուշահոտ, միջին չափով խորոված: Ես նայում էի նրա աչքերին և հանկարծ սովածացա: Սա, իրականում, նոր բան չէր: Միս, ձուկ, կարմիր գինի, Կոկա կոլա, սալյամի, մորտադելլա, հռոմեական պանիր, gorgonzola պանրի մի կտոր, ձուկ ու չիպսեր, շերտավոր տորթ, հետճաշյա ըմպելիք, սպագետի, bowtie, pesto, բոլոնյան սոուս, կողամիս, տավարի ապխտած միս, նախուտեստ, ուտեստ, դեսերտ և նունիսկ, այս մեկ անգամ, հյուսիսիտալական խոհանոցից զատ, ես խմել էի էսպրեսսո` պատրստված սրճի հատիկներից` աճեցված սեփական այգում, ինչքանով որ ինձ էր հատյնի: Այլ կերպ ասած, ես կուլ էի տվել իմ գիտակից կյանքում իմացած ամեն բան, բայց առ այս պահը երբեք իմ սովը չէի հագեցրել ֆուտբոլիստով: Այդ պահին իմ մտքում միայն մի միտք էր պտտվում` ինձ մոտ նոր, տարօրինակ ախորժակ է հայտնաբերվել: Այն պետք է մի բան աներ այն պատառաքաղի հետ, որ թռչում էր ուղիղ իր վրա` հետևելով այն ուղեգծին, որը, պարտավոր եմ ասել, ուներ յուրահատուկ էլեգանտություն: Նետված անհայտ ձեռքից` շատ հստակ նպատակով: Անկեղծ ասած` դա հրաշագեղ էր: Օդի մեջ սլանում էր մի մարմին, որը հստակ նշանակետ ուներ: Չկար ափսե, դանակն ու գդալը նույնպես պակասում էին, բայց ռեստորանն այնտեղ էր, և ներկա էր նաև կերակուրը` «Չելսի» ֆուտբոլային ակումբը: Այնտեղ ես էի` մարզիչ, ով քամակի հաստացման միտում ուներ: Այնտեղ էին խաղացողները, ովքեր հաղթանակների սով ունեին: Եվ այնտեղ նա էր` ռուս կիսապաշտպանը` բազում տաղանդներով, բայց մեկ թերությամբ` նա չէր կարողանում երգել: Նա պարզապես հսկայական աղմուկ էր բարձրացնում:

Բայց նա հիմա պետք է երգեր: Դա նրա պահն էր: Եթե ուզում ես միանալ «Չելսիին», բավական չէ պարզապես պայմանագիր կնքել: Կա մեկ այլ փորձություն, ամենադժվար փորձությունը, որտեղ ամոթ բառը չի ընդունվում ու շնորհակալություն բառը չի հասկացվում: Խաղացողը պետք է երգի կարաոկե բարում, դա մի սուրբ արարողակարգ է, և այս դեպքում այն տեղի ունեցավ Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում, երբ 2009 թվականին գնացել էինք ԱՄՆ շրջագայության: «Միլանը» լքելուց հետո սա առաջին անգամն էր, որ ես ճանապարհորդում էի: Հոլիվուդը ընդամենը մեկ քայլ այն կողմ էր, իսկ Յուրին կանգնած էր բեմին, իսկ ես փորձում էի հասկանալ` սա կատակերգություն է, թե սարսափ ֆիլմ: Ավելի շատ սարսափ էր, քան կատակերգություն, որից մարմինս փշաքաղվում էր: Ակադեմիայից առաջին թիմ եկած խաղացողները պետք է նոր խաղընկերների աչքի առաջ պարեն, մի ամբողջ թիմի, ամբողջ լսարանի առաջ: Իսկ այլ թիմից եկած մարզիչները կամ խաղացողները պետք է պարզապես մի երգ ընտրեն ու սկսեն երգել: Չկա նվագակցություն, ոչ մի տեսակ օգնություն չկա` միայնակ տանջանք: Ես, օրինակի համար, միանգամից ընտրեցի հյուսիսիտալական ժողովրդական երգ` բարբառով, մի երգ, որ ես միշտ սիրել էի` Լանդրո Ֆիորինիի La Società dei Magnaccioni-ն: Դա մի երգ էր, որը կարող ես լսել գյուղական հավաքույթների ժամանակ, երբ բոլորն արդեն հարբած են: Այն ընթերցողներիս համար, ովքեր չգիտեն երգը, ես խորհուրդ կտամ լսել Էլթոն Ջոնի երգերը ու հետո պատկերացնել լրիվ հակադարձ պատկերը: Ես բավականին լավ կատարեցի, խաղացողներից ոչ ոք չէր բողոքում ու բղավում: Միգուցե, դրա պատճառն այն էր, որ նրանք գիտեին, որ ես կարող եմ նրանց մի ամբողջ մրցաշրջան թողնել պահեստայինների նստարանին… Չէ, ազնվությամբ, նրանք բոլորը ծափահարում էին, երբ ես վերջացրի, իսկ ինչ-որ մեկը վերցրեց անձեռոցիկը ու սկսեց այն ծածանել օդում` ինչպես ցուցապաստառ: Բոլորը ինձ «բրավո»-ներով էին շրջապատել:

Բայց Ժիրկովի մոտ այսպես չստացվեց, երբ նրան ներկայացրին հանրությանը ընդունված կարգով.«Տիկնայք և պարոնայք, լռություն, խնդրում եմ: Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ներկայացնել մի արտիստի, ով եկել է արևելքից, նա այսօր այստեղ է միայն մեզ համար, խնդրում եմ, ունկնդրեք, իսկ հետո եղեք դատավոր»: Լսարանի սկզբնական քմծիծաղը լավ բան չէր խոստանում: Ռուսաստանից` կատաղությամբ: Զոհաբերվող կենդանին արդեն զոհասեղանին էր: Եվ Ջոն Տերիի ու Ֆրենկ Լեմպարդի աչքերում ես արդեն իսկ տեսնում էի այն ողբերգությունը, որ սպասվում էր հորիզոնից այն կողմ: Նրանք արդեն իսկ ծիծաղում էի, իսկ Ժիրկովը դեռ բերանն անգամ չէր բացել: Իվանովիչը նրան քաջալերում էր` քեզ տեսնենք Յուրի, բայց դա այն քաջալերանքներից էր, որ որևէ մեկը հղում է քեզ լիակատար տապալումից առաջ: Թիմակիցները մի քանի օր ծաղրում էին նրան, ասում էին, որ պետք է պարապի այս պահի համար այնպես, կարծես թե Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր, որ իր ապագան «Չելսիում» կախված կլինի այդ երեկոյից: Դա կատակ չէր, այլ պարզապես սրբազան ծես: Նա այնպիսի տեսք ուներ, ինչպիսին ես ունենում եմ, երբ պատրաստվում եմ բացել տրատորիայի (ռեստորան - խմբ.) դուռը: Եվ այն փաստը, որ նա ակնհայտորեն ամաչում էր, ընդհանրապես չէր օգնում: Նա կանգնեց բեմին ու սկսեց: Աստված իմ: Ես կյանքումս նման վատ կատարում չէի լսել: Դա աղետ էր, նա նույնիսկ մեկ նոտա ճիշտ չէր ասում, նույնիսկ մեկ նոտա: Վայրկյաններ անց հացի կտորներ էին թռչում նրա վրա, հետո` մրգեր: Նրա վրա ավելի շատ լավ կերակուր կար, քան դրված էր սեղանին: Եվ հենց այդ պահին ես սկսեցի հավանել նրան: Աչքերը նայում էին ինչ-որ տեղ` հեռուներ, իսկ նա շարունակում էր երգել, ինչպես խեղդվող կատու, ինչպես մորթված խոճկոր, ու դա շարունակվեց երկու րոպե: Սխալ արտասանված բառեր ու պարզապես դեպրեսիայի մակարդակի հասցնող մռայլ մեղեդի: «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին այս ամենը կընդհանրացներ այս բառերով.«Իհարկե, ինչպես տիպիկ կոմունիստ»: Բայց, «Չելսիի» ամբողջ անձնակազմը ավելի վատ բան էին անում` թույլ էին տալիս շարունակել երգը: Նրանք հրաժարվում էին դադարեցնել ծաղրը, հրաժարվում էին ընդհատել հոգեքրքիր այդ երգը, հրաժարվում էին նրան թույլ տալ նստել իր տեղը, հրաժարվում էին նրան թողնել գնալ քնելու` նույնիսկ առանց ընթրելու: Եվ դա վերջին կաթիլն էր նրա համբերության բաժակում, քանի որ երբ նա հասավ այն պահին, երբ ոչ մեկն արդեն չէր դիմանում, ինչ-որ մեկը նետեց այն պատառաքաղը:

Ես նայում էի դրան` կախված օդում: Դիտարժան պատկեր էր: Այն պտտվում էր թռիչքի ընթացքում` մարտահրավեր նետելով գրավիտացիայի կանոնին, ու նման էր հրթիռի: Շատ խելացի մի պայթուցիկ, պայթուցիկ` երժշտական յուրահատուկ լսողությամբ: Երբ այն հասավ իր թռիչքի վերջին, դանդաղեց ու փոխեց ուղղությունը, ինչպես գնդակն է հարվածից հետո փոխում ուղղությունը: Պատառաքաղը նույնպես շփոթված էր: Հենց այդ պահին ես ուշադիր նայում էի: Երբ գործը հասնում է ուտելիքին ու սպասքին, իմ ուղեղը նմանվում է միակողմանի փողոցի, որը տանում է դեպի ստամոքս: Ասոցացիան միանգամից ստացվեց` պատառաքաղ=բիֆշտեքս: Ես ժպտացի և հենց այդ պահին ամենաերջանիկ մարդն էի ներկաների մեջ: Դե, Յուրիից երջանիկ էի, հաստատ, ով արդեն կախված էր, նման էր պատանդի ու ոչ մարդկային տանջանքների մեջ էր: Չեխը ցանկանում էր դնել իր սաղավարտը, որ պաշտպաներ ականջները: Մալուդան ամենավայրին էր, սուլում էր ու ձեռքեր-ոտքերով հարվածում էր սեղանին ու հատակին այնպես, կարծես դիմացը սատանան էր կանգնած: Դա երեք բեմահարթակով կրկես էր: Ես կողքբոլորս կարմիր գնդակ էի փնտրում, որ դնեի քթիս, բայց չէի գտնում, չկային ծաղրածուներ, տղաներ, ոչ այս երեկոյան: Ժիրկովը դեռ լիովին չէր ապաքինվել վնասվածքից: Բայց շնորհիվ նրա, ինձ ու Բրունո Դեմիչելիսի (ով հիանալի հոգեբան է ու հիանալի երգահան, ով այդ անմոռանալի երեկոյան Nessun Dorma կատարեց) պես մարդկանց, մենք դարձանք այն թիմը, որը մտավ անգլիական ֆուտբոլի պատմության մեջ` նվաճելով ոսկե դուբլ` FA Cup-ն ու ԱՊԼ-ի չեմպիոնությունը, չհաշված Community Shield-ը, որ նվաճեցինք մրցաշրջանի մեկնարկին «Յունայթեդի» դեմ խաղում: Երկար ժամանակ ինձ թվում էր, թե դա իմ ամենասիրելի տիտղոսն է, քանի որ այն նման էր ափսեի: Եվ այդ ափսեին դու կարող ես ամեն ինչ դնել: Ես այն բարձրացրի մեծ հաճույքով` բացահայտելով մի աշխարհ, որի մասին բան չգիտեի: Լոնդոն, Անգլիա, «Չելսի», Աբրամովիչ, «Ստեմֆորդ Բրիջ», կապույտներ, թագուհի: Մեկ այլ քայլ իմ կյանքում, մեկ այլ մասնիկ այս հիանալի խճանկարում, այս հիանալի արկածի մեջ: Այն սկսվեց Յուրիի աղետալի կատարմամբ ու ավարտվեց Volare-ով` մի հիանալի պոեմ` միացված երգի, որ ես ու տղաները երգեցինք հազարավոր երկրպագուների աչքի առաջ, ովքեր ներխուժել էին «Ֆուլհեմ Ռոուդ»: Կանգնած էինք երկհարկանի ավտոբուսի տանիքին: Դա Անգլիայի գավաթը «Ուեմբլիում» «Պորտսմութի» դեմ խաղում հաղթելուց հետո էր: Քաղաքի անկյուններից մեկը դարձել էր մեր ուրույն մոլորակը: Դա անձեռնմխելի էր, անխոցելի մի անկյուն:

Ամեն ինչ շավ լավ էր, չնայած սկզբում մի քիչ դժվար եղավ: Ես անգլերեն լավ չէի խոսում, դրա համար էլ ակումբը ինձ ուղարկել էր Հոլանդիա հատուկ կուրսերի (գաղտնի, իհարկե. և, միևնույն ժամանակ, ակումբը իր բոլոր ղեկավար անձանց ուղարկել էր իտալերենի դասերի: Չգիտեմ, արդյո՞ք դա հարգանքի նշան էր, թե՞ նրանք գիտեին, որ ես անօգուտ ուսանող եմ): Այն պատճառներից մեկը, որ ես հարմարվում եմ հանդերձարանի մթնոլորտին, Ռեյ Ուիլկինսն է` իմ ընկերն ու երկրորդ ես-ը, քանի որ մի բան է բառեր թարգմանելը, ինչը շատ մարդ կարող է անել, մեկ այլ բան է ապրումները թարգմանաբար ներկայացնելը, ինչը շնորհ է, որ տրված է քչերին: Ռեյը այդ եզակիներից մեկն է, միշտ կողքիդ է, անկոտրում բնավորություն ունի, նրա երակներով կապույտ արյուն է հոսում, նրա երակներով «Չելսին» է հոսում: Նրա սիրտը խփում էր երկու լեզվով, ինչը ինձ շատ օգնեց: Առանց նրա մենք ոչինչ էլ չէինք հաղթի և հաստատ չէինք կարողանա մրցաշրջանը սկսել նման գերբնական տեմպով: Առաջին խաղն ու առաջին տիտղոսը` Community Shield-ը` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Անչելոտի - սըր Ալեքս` 1:0: Ես նախկինում երբեք չէի եղել «Ուեմբլիում», ու դա հուզիչ փորձառություն էր. միգուցե ես ավելի շատ հետաքրքրված էի, քան հուզված, բայց ես, միևնույն է, գիտեի, թե ամեն ինչ ինչպես է ավարտվելու: Մենք չափից լավ էինք աշխատել ու մարզվել, որ պարտվեինք: Ես ընդհանրապես ցանկություն չունեի` նոր խաղացողներիս առաջ ամոթով մնալու, իսկ նրանք ցանկություն չունեին` վատ դրության մեջ դնելու Իտալիայից եկած իրենց նոր մարզչին: Հանդերձարանում ես ասացի տղաներին.«Մենք խաղացողների բարձրակարգ խումբ ենք, բայց մենք դա դեռ չենք հասկանում: ՄԵնք պետք է հարձակվենք, մեր խաղաոճը ցույց տանք ու ճանաչում ստանանք նրա համար, ինչ անում ենք: Ես պատրաստվում եմ այսօր շատ բան սովորել»: Մի բան, ամեն դեպքում, ինձ համար արդեն պարզ էր դարձել առաջին շաբաթների ընթացքում: Ջոն Տերին բոլոր ավագների ավագն է: Նա ծնվել է` ավագի թևկապը թևին: Երբ նույնիսկ դա նրա ձեռքին չէ, թվում է, թե նա կրում է այն, և դա հենց այդպես էլ պետք է լիներ: Նա տարբեր է բոլորից, «Չելսին» նրա տունն է, միշտ եղել է նրա տունը` սկսած երիտասարդական թիմից: Երբ նա մեկ բառ էր նույնիսկ ասում, հանդերձարանում բոլոր շունչները պահում էին: Նա առաջինն է մոտենում սեղանին` ճաշելու, ու առաջինն է բարձրանում: Նա առաջինն է դրսում` բառիս ամենաիսկական իմաստով: Այս ակումբի մի մասը լինելը նրա առաջադրանքն է, նա այդպիսին է ծնվել: Նա շատ ուշադիր հետևում է երիտասարդական թիմի պատանի աստղերի խաղին, նա միշտ տեղյակ է, գիտի բոլոր հաշիվները, ոչինչ բաց չի թողնում (չնայած հաճախ է սեղանի թենիսով պարտվում, իսկ երբ դա լինում է, թող ու փախիր): Նա մնացած բոլորից երկու անգամ ավելի շատ է աշխատում, նա իր պատասխանատվության զգացումով նման է մի մարդու, ով մեծ ընկերություն է ղեկավարում, մարդկանց, փիլիսոփայություն, որի հիմքում է միշտ հաղթելը: Երկրորդ տեղ չկա, կա միայն տեղ մեզ համար:

Հենց մեզ համար, ու ի վերջո մենք գնացինք` մրցանակը ստանալու: Բարձրանալն այն աստիճաններով, որ խաղադաշտից տանում է դեպի պատվո հարթակ, մի բան էր, որ տեսել էի միայն հեռուստացույցով: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչ են մարդիկ մտածում այդ պահին, ու ես հասկացա դա.«Պետք է նիհարեմ»: Աստված իմ, այո, ես պետք է մի քիչ նիհարեմ: Ինձ զգում էի այնպես, ինչպես Էվերեստը մագլցելիս: Ես ֆնչում էի ու փնչում, տանջվում էի, չէի կարողանում բավարար օդ ստանալ: Բայց երբ ի վերջո հասա պատվո հարթակին, հասկացա` դա նման էր դեպի դրախտ, դեպի երկինք տանող ուղին հաղթահարելուն, որը նույն գույնն ունի, ինչ մեր մարզահագուստը, իսկ դա պատահականություն չէր կարող լինել: Հենց որ նրանք գավաթը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ափսեն, տվեցին իմ ձեռքը, ես այն բարձրացրի հսկայական հպարտությամբ: Անգին, եզակի ու անձեռակերտ լույս: Կախարդական վայրկյաններ: Եվ հետո անհարմարության զգացումը պատեց ինձ, բայց դա նորմալ է այն, քանի որ իմ մոտ այդպես է լինում, երբ դատարկ ափսե եմ տեսնում:

Թարգմանեց Գևորգ Լոռեցյանը
Աղբյուրը` Անչելոտիի ինքնակենսագրական

Այս հոդվածի մասնակի կամ լրիվ օգտագործումը այլ կայքերում, հեռուստաեթերում կամ տպագիր թերթերում խստիվ արգելվում է:

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4917 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33