HalaMadrid TV MOBILE

ԲԱՑԱՌԻԿ | ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ | ԱՆՉԵԼՈՏԻԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻՑ
14:16:55 21.07.2013

Շարունակում ենք ներկայացնել Կարլո Անչելոտիի ինքնակենսագրականը: Այսօր թարգմանաբար ներկայացնում ենք «Թուրքական քաղցրավենիք» գլուխը, որում Անչելոտին պատմում է, թե ինչպես է պրծել թուրքերի ձեռքից ու հրաժարվել մարզել «Ֆեներբահչեն»:


«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ»


Ամեն ինչ սկսվեց Ստամբուլում, ու հենց սկզբից ես պետք է իմանայի, որ այդ քաղաքում անեծք կա: Դա այդպես է, քանի դեռ ոչ մեկն հակառակը չի ապացուցել: Երբ ես դեռևս աշխատում էի «Պարմայում» (հունիս, 1998 թվական, երեք տարվա պայմանագրիս երկրորդ տարում էի), թուքերն ի հայտ եկան: Ի տարբերություն cliché-ների, նրանք չէին ծխում: Իրականում, ես ծխող էի: Բայց այդ մարդիկ առատաձեռն էին փողի տեսանկյունից: Առաջնության վերջին խաղից երեք օր անց ինձ հետ կապ հաստատեց «Ֆեներբահչեն»` թիմ, որ ունի 20 մլն երկրպագու, որոնց բոլորը Թուրքիայի ասիական մասից են: Նրանք իրոք ուզում էին ինձ տեսնել իրենց թիմում, դա հստակ էր: Այն ընկերությունը, որին պատկանում էր թիմը, լավ կառավարվող էր: Նախագահ` Ազիզ Յիլդիրիմը, ուներ բարձր վարկանիշ ունեցող անշարժ գույքի գործակալություն, որը Թուրքիայում կառուցել էր ՆԱՏՕ-ի բոլոր բազաները: Նա դինամիկ ու իրավասու անձ էր, ու այդ պահին ես նրա անձնական նպատակն էի: Բայց մեկ խոչընդոտ կար. ես այնքան էլ հետաքրքրված չէի այնտեղ աշխատելով:

Նրանք եկել էին իմ տուն այցի ու վերջում պարզապես դուրս քաշեցին Թուրքիա գնալու խոստում.«Լավ, ես երեք օրով կգամ ու կայցելեմ Ձեր մարզաբազա, բայց առանց նախապայմանների: Բայց այցելությունը պետք է գաղտնի մնա»: Ամեն ինչ, ինչպես Փարիզում: Գաղտնի այցելություն, որը սկսվեց Պարմայից չարթերային թռիչքով ու այդպես շարունակվեց: Եվ Ստամբուլի օդանավակայանում ինձ սպասում էին հազարավոր երկրպագուներ, ովքեր ինձ ձեռքերի վրա էին տանում: Պայմանները Hotel Kempinski հյուրանոցում աննման էին, իսկ լոգարանը կարծես «Ստադիո Օլիմպիկոն» լիներ իր մեծությամբ: Անծանոթների հոծ խմբերը ինձ նվեր էին բերում կարպետներ, լիքը կարպետներ: Էքսկուրսիա զբոսանավով, բազում լուսանկարիչներ, ովքեր ինձ հանգիստ չէին թողնում: Իմ անունը բոլոր թուրքական պարբերականների շապիկներին էր: Ես կարծես հռոմեացի զորավար լինեի, որ 48 ժամ պետք է ամեն ինչ անեի, որ աննկատ մնայի:

Ստամբուլում իմ վերջին ճաշի ժամանակ էլ նրանք ինձ առաջարկ ներկայացրին.«Մենք քեզ տարեկան 3 մլն դոլար կտանք»: Թարգմանեմ` լիքը փող: Համեմատելու համար նշեմ, որ մինչ այդ Պարման ինձ տարեկան տալիս էր 550 հզ դոլար, իսկ եթե հաշվենք բոնուսները, ապա Իտալիայի գավաթը հաղթելու դեպքում` ևս 120 հզ դոլար, Սկուդետոյի համար` 400 հզ դոլար, իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթի համար` 200 հզ դոլար: Ամեն ինչ հաշվի էր առնված, իսկ մեկ բան անհերքելի էր: «Ֆեներբահչեն» ինձ փողով լի տակառ էր առաջարկում:

Բայց դա այն չէր, ինչում ես հետաքրքրված էի: Ես ընդամենը երկու տարի էի մարզել Ա Սերիայում, ինչն այնքան էլ շատ չէր, որ գնայի արտասահման տեղափոխվելու ռիսկին: Ես նրանց ուզում էի մերժեի, բայց չէի պատկերացնում, թե ինչպես: Ինձ մոտ միտք ծագեց: Անընդհատ բարձրացնում էի պահանջներս, մինչև նրանք հրաժարվեին:

-Ես առանձնատուն եմ ուզում ծովափին:

-Խնդիր չկա:

-Մեքենա վարորդի հետ միասին:

-Այո:

-Դուք պետք է վճարեք Իտալիա գնալու ու հետ գալու իմ բոլոր ծախսերը:

-Ի՞նչ խնդիր:

-Ես ինձ հետ բերելու եմ իմ մարզչական կազմը, ու ոչ ոք չպետք է խառնվի մեր գործերին:

-Մենք այլ կերպ չէինք էլ պատկերացնում:

-Աղաչում եմ, այլևս կարպետներ մի նվիրեք:

Դա արդեն չափից շատ էր, բայց դրան էլ համաձայնվեցին: Ինչ ուզում ես ասա, նրանք համաձայնվում են: Անկասկած, ես սխալ տակտիկա էի ընտրել: Ես տոտալ պարտություն կրեցի բոլոր ճակատներում: Իմ այցը ոչ այլ ինչ էր, քան պարզապես քաղաքավարության դրսևորում, բայց «Ֆեներբահչեն» ուզում էր ամեն գնով իմ ստորագրությունը տեսնել պայմանագրի տակ: Կարծես նրանք ասոմ էին.«Դու այստեղից չես հեռանա, քանի դեռ չես ստորագրել պայմանագիրը»: Բանտարկյալ առանց սև-սպիտակ համազգեստի, ինչը լավ է, բայց ոչ հիանալի:

Բարեբախտաբար, ինձ օգնության հասավ այն, որ «Պարմայի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեի.«Ես դեռևս ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ կարող ստորագրել: Թույլ տվեք վերադառնալ Իտալիա, միայն մի քանի օր կպահանջվի պայմանագիրս քանդելու համար, ինչից հետո ես նորից կվերադառնամ ու կտեսնեմ Ձեզ»: Ես հենց այդ ասեցի նրանց, բայց մտքումս կրկնում էի.«Եթե միայն...» Ես կարողացա փախչել: Թուրքիա-Էմիլիո Ռոմանյա. միակողմանի տոմս: Մնում էր միայն մեկ բան անել` ասել Յիլդիրիմին, որ, գիտեք ինչ, ես մտափոխվել եմ: Բայց ես նույնիսկ դրա համար էի չափից շատ հավ: Ես ստիպեցի, որ կինս զանգահարի ու ասի դա: Ես մի քիչ ամաչում էի իմ արածից:

Բայց, միևնույն է, նա չէր հանձնվում: Նա իր հավատարիմ մարդկանցից մեկին ուղարկել էր ինձ «որսալու»: Մեկ այլ միակողմանի տոմս` Ստամբուլ-իմ տուն: Գանգրահեր ու միջնահասակ Բիգլիչտ  Ֆելեգարա եկավ տաքսիով, մինչդեռ ես իմ մեքենայում էի` արագ շարժվելով Պարմա, որպեսզի խուսափեմ նրա հետ խոսելուց, ինչպես գողն է փախչում գիշերը: 

Խելագարվե՞լ եմ, ինչ է: Ոչ, ամեն ինչ ավելի պարզ էր: Ես պարզապես արդեն «Յուվենթուսի» նոր մարզիչն էի: Ինչպե՞ս: Ընդամենը մի քանի ժամ, ճիշտն ասած: Դա Լուչիանո Մոջիից ստացած զանգի մեղքն էր, որը, կարծում եմ` ոչ ոք չէր իմացել, ես ստացել էի մինչև Թուրքիա մեկնելը.

-Ciao, սա Լուչիանոն է: Ես պետք է քեզ տեսնեմ վաղը:

-Ես վաղը չեմ կարող հանդիպել, գնում եմ Ստամբուլ:

-Ինչու՞ ես գնում:

-Այնտեղ մի ֆուտբոլային թիմ կա, որ ուզում է ինձ տեսնել:

-Նախքան որևէ քայլ գործելդ ես պետք է խոսեմ քո հետ: Զանգահարիր ինձ, հենց որ վերադառնաս:

Ինձ թվաց, թե նա պարզապես ուզում է որևէ խաղացողի տրանսֆերի մասին խոսել: Հենց որ ես կարողացա խուսափել թուրքական ակումբի ագրեսիվ ընդունելությունից, մենք պայմանավորվեցինք հանդիպել Թուրինում: Այո´, դուք կռահեցիք: Կրկին գաղտնի հանդիպում: Մենք պետք է հանդիպեինք Hotel Principi di Piemonte հյուրանոցի դիմաց, որտեղ ինձ մեքենա էր սպասելու, որի հետևից ես շարժվեցի այնքան, մինչև հասանք Անտոնիո Ջիրուդոյի տուն: Ես նստած էի Անտոնիոյի, Լուչիանո Մոջիի ու Ռոբերտո Բետեգայի կողքին: Եռյակն իմ առջևում էր միավորված: Նրանք ժամանակ չկորցրին ու անցան բուն թեմային.

-Մենք ուզում ենք, որ դու լինես «Յուվեի» նոր մարզիչը:

-Ե՞րբվանից:

-Մենք գիտենք, որ «Պարմայի» հետ քո պայմանագրին մեկ տարի է մնացել, այնպես որ` գալիք մրցաշրջանից:

-Լսե´ք, բայց չէ՞ որ դուք ունեք Լիպպիին, նրանից լավը չկա:

-Նա երջանիկ չէ, հոգնել է այստեղ լինելուց ու որոշել է, որ սա վերջին տարին է ակումբում: Այսպիսով, մենք մտածեցինք քո մասին:

Ինչ մտածեցի՞: Ինձ թվում էր` նրանք խելագարվել էին, և, ինչպես հասկանում եք, վտանգավոր էր նրանց հակառակվելը, ու ես համաձայնվեցի: Ընդամենը մի քանի ժամ զրուցելուց հետո նրանք ինձ համոզեցին ստորագրել պայմանագիրը: Առաջին տպավորությունս` նրանք երեք վստահելի, քաղաքավարի անձնավորություններ էին, երեք տաղանդավոր ղեկավարներ:

Նրանք ձեռագրով պայմանագիրը գրեցին սովորական տետրի թղթի վրա` կապույտ թանաք սպիտակ թղթի վրա, 23 տող` չհաշված ստորագրությունները:

Ահա և պայմանները.

1) Signore Կարլո Անչելոտին ստանձնելու է «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պատասխանատվությունները, տեխնիկական ղեկավարում ու առաջին թիմին մարզելը սկսած 1999-2000 մրցաշրջանից մինչև 2001 թվականի հունիսի 30-ը: 

2) Այս աշխատանքի համար «Յուվենթուսը» Signore Կարլո Անչելոտիին կվճարի 1,800,000 իտալական լիրա (1.5 մլն դոլար) 1999-2000 մրցաշրջանում և ևս 1800000 (1 միլիարդ 800 միլիոն) 2000-2001 մրցաշրջանի համար:

3) Signore Կարլո Անչելոտին համաձայնվում է, որ 2001-2002 մրցաշրջանից առաջ ակումբը հնարավորություն կունենա երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով` 2,000,000 մլն լիրա աշխատավարձով ($1.6 մլն): 

Բոլոր թվերը գրված էին այնպես, ինչպես նշված է վերևում` բացակայում էին ստորակետերը ու երեք զրոները վերջում, այսինքն` միլիոն, ոչ թե միլիարդ: Բարեբախտաբար, իմ բանկային հաշիվը ապահովագրված էր փակագծերում գրված գումարի չափով: Երեք ստորագրություն ձախ մասում ու մեկ ստորագրություն` աջում: Ես ու Բատեգան ստորագրեցինք նույն սև գրիչով, իսկ Մոջին ու Ջիրուդոն ստորագրեցին կապույտով: Ես պետք է դառնայի Լիպպիի հետնորդը: Հենց դա էր գրված այդ թղթի վրա:

Ես եկա Ֆելեգարայում գտնվող իմ տուն, հավաքեցի ընտանիքիս ու ընկերներիս ու հպարտությունից փայլում էի: Մի կերպ շարժելով ծնոտս` հայտարարեցի.«Ես «Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչն եմ»: Բոլորը միաձայն բղավեցին.«Էլ ի՞նչ կուզես (va’ a cagher), խելքդ կորցրե՞լ ես»: Այդ օրվանից սկսած ես ստիպված էի պայմանագիրս պիջակիս գրպանում դրած շրջել: Ես ընդունել էի «Յուվենթուսի» առաջարկը, որը առաջիկա տարվանից սկսած գործելու էր, իսկ ոչ ոք ինձ չէր հավատում: Այնպես ստացվեց, որ ես ավելի շուտ հայտնվեցի «Յուվենթուսի» պահեստայինների նստարանին, քան նախատեսված էր: Լիպպին խնդիրներ ուներ, բայց դա ալյ պատմություն է:

Ամեն անգամ, երբ ես համաձայնվում էի նոր թիմ գլխավորել, դա ուղեկցվում էր հրավառությամբ ու սնկերի ամպով: Յուրաքանչյուր դեպքում ամեն ինչ հեշտ ու պարզ չի եղել: Բացի այն դեպքից, երբ ես «Ռեջինայից» տեղափոխվեցի «Պարմա»: Այդ դեպքում երկու անգամ մտածելու կարիք չեղավ: Դրանից առաջ, երբ Իտալիայի հավաքականում ֆենոմենալ Արիգո Սակիի օգնականն էի, կասկածանքով համաձայնվեցի գլխավորել «Ռեջինան»: Իսկ «Պարմայից» «Յուվենթուս» գնալիս ես պարզապես խույս էի տալիս թուրքերի ճնշող քաղաքականությունից:

Իսկ 2001-ի նոյեմբերին եկավ «Միլանը»: Այդ դեպքում արդեն ես փախչում էի Ստեֆանո Տանցիի հետապնդումից, ով ուզում էր ինձ հետ տանել «Պարմա»: Սա կարծես թե միշտ պետք է ինձ հետ տեղի ունենա: Ես շատ ավելի արագ եմ շարժվում, քան կարող եմ: Ես ու Տանցին ուրբաթ օրը հանդիպել էինք ու բանավոր համաձայնության եկել: Պայմանավորվել էինք հանդիպել Parmalat-ում հաջորդ երկուշաբթի ամեն ինչ սևով սպիտակի վրա գրելու համար: Շաբաթ օրը ես հանգստանում էի: Կիրակի դիտում էի «Թուրին» - «Միլան» խաղը հեռուստատեսությամբ իմ հին ընկեր Ուիլիամ Վեկիի հետ: Եվ, ի զարմանս ինձ, տեսա, որ Domenica Sportiva-ի եթերով Ստեֆանո Տանցին հայտարարեց, որ, ուրբաթ օրվանից սկսած, ես «Պարմայի» նոր մարզիչն եմ: Ամեն բառը ճիշտ էր: Կարծում եմ` Գալիանին այդ կիրակի դիտում էր հեռուստացույց: Երկուշաբթի առավոտյան ես իմ որդուն` Դավիդեին, տարա դպրոց: Դրանից հետո ես գնացի Կալեչիո:

-Ցավում եմ, Կարլետո´, դու պետք է սպասես: Signore Տանցին հանդիպման է: Նա ազատ կլինի մոտ մեկ ժամից:

-Խնդիր չկա, ես տուն եմ գնում: Ես ընդամենը 10 րոպե այն կողմ եմ ապրում: Երբ նա ազատ լինի, զանգահարեք ինձ, ու ես կգամ:

Մեքենայի մեջ էի, երբ հեռախոսիս զանգ եկավ: Կարծեցի` Տանցին է, բայց սխալվում էի:

-Ողջույն, սա Գալիանին է: Անչելոտի´, որտե՞ղ ես: Արդեն պայմանագիր կնքե՞լ ես «Պարմայի» հետ:

-Դեռևս ոչ, բայց մենք մոտ ենք դրան:

-Մի արա այն, ինչ պատրաստվում ես, գնա տուն, կողպիր դռները, իջեցրու վարագույրները: Սպասիր ինձ, ես քո տուն եմ գալիս Աիրեդո Բրաիդայի հետ: Դու պետք է գաս ու մարզես «Միլանը», պետք է փոխարինես Ֆաթիհ Թերիմին:

Օհ, ճիշտ է: Ամեն ինչ նորից: Առաջին բանը, որ արեցի տուն հասնելուց հետո, բոլոր հեռախոսներն անջատելն էր: Նրանք ժամանեցին պայմանագրի հետ միասին ու 30 վայրկյանում համոզեցին ստորագրել այն: Ստորագրեցի այն խոհանոցային սեղանի վրա: Եվ 2001 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2004-ի հունիսի 30-ը պետք է լինեի թիմի մարզիչը: Դա սիրավեպի սկիզբ էր, ինչպես նաև հաղթանակների ու հաջողությունների պատմության սկիզբ: Դա գրքի երկրորդ գլուխն էր այն տարիներից հետո, երբ խելահեղ ժամանակ էի անցկացրել Միլանելոյում որպես ֆուտբոլիստ: Դա նաև Տանցիի մոտ հիստերիայի մի նոպայի սկիզբ էր, իհարկե:

Հետո գալիս է «Ռեալի» ու Ֆլորենտինո Պերեսի պատմությունը, tortellini y merengues (տորտելինի և սերուցքներ), բայց դա կպատմեմ մեկ ուրիշ անգամ: Հեռու չեմ փախչի, խոստանում եմ:

Թարգմանեց Գևորգ Լոռեցյանը
Աղբյուրը` Անչելոտիի ինքնակենսագրական

Այս հոդվածի մասնակի կամ լրիվ օգտագործումը այլ կայքերում, հեռուստաեթերում կամ տպագիր թերթերում խստիվ արգելվում է:

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4654 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33