HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ՀԱՃԵԼԻ Է ՍԿՍԵԼ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՆՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՎ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ»
19:29:48 20.07.2013

«Բորնմաութի» դեմ խաղից առաջ Կարլո Անչելոտին «Սուդադ Ռեալ Մադրիդի» մամլո սրահում հանդիպեց լրագրողների հետ: Իտալացի մասնագետը խոսեց թիմի հետ անցկացրած առաջին մի քանի մարզումների մասին.«Լավ շաբաթ էր: Մենք լավ աշխատել ենք` ցուցաբերելով լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցում: Խաղացողները քրտնաջան աշխատում էին: Նրանք մի փոքր հոգնած են, բայց լավ են զգում իրենց: Հաճելի է մրցաշրջանը նման մենթալիտետով ու մոտեցումով սկսելը»:

Անչելոտին ընդհանուր գնահատական տվեց մարզումային առաջին շաբաթվան` գոհունակություն հայտնելով խաղացողների կատարած աշխատանքից.«Մենք ունենք խաղացողների շատ պրոֆեսիոնալ ու կարգապահ թիմ: Տղաները ուզում են մարզումներից հետո միասին լինել: Այս պահին ամեն ինչ շատ լավ է անցնում: Մարզումների առաջին օրերը նման են դպրոց գնալու առաջին օրերին` յուրաքանչյուրը կենտրոնացած է ու ուշադիր: Որոշ բաներ կփոխվեն հետագայում, բայց մթնոլորտը շատ լավն է, ու տղաները շատ լավ հարաբերություններ ունեն: Խաղացողները լավ են աշխատել` քրտնաջան մարզվելով: Մենք 7 ընկերական խաղ ենք անցկացնելու, ու ես չեմ ցանկանում չափից շատ ծանրաբեռնել խաղացողներին` վնասվածքներից խուսափելու համար: 

«Ռեալը» մեկնում է Անգլիա` մրցելու «Բորնմաութի» դեմ.«Սա առաջին խաղն է ու ընկերական է, բայց մենք պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք: Մենք մեր լավագույն վիճակում չենք, ու յուրաքանչյուր խաղացող կստանա 45 րոպե խաղաժամանակ: Շատ կարևոր է լավ սկսելն ու լավ խաղալը»,- ասաց իտալացի մասնագետը, ով նաև գովեստի խոսքեր հղեց նորեկների հասցեին.«Նրանք լավ են հարմարվել, քրտնաջան մարզվում են, շատ չեն խոսում, ինչը արդեն իսկ լավ է: Բոլոր երիտասարդ խաղացողները թիմին էնտուզիազմ ու մոտիվացիա են բերել»:

Երբ հարց հղվեց Կրիշտիանու Ռոնալդուի ու նրա պայմանագրի երկարաձգման մասին, Անչելոտին ասաց.«Յուրաքանչյուրը գիտի, որ նա գերաստղ է ու հիանալի խաղացող: Ակումբի համար ամենակարևորն այն է, որ նրա մակարդակի խաղացողը կատարյալ պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում: Դա շատ լավ է, ու հատկապես երիտասարդ խաղացողների համար, ովքեր կարող են տեսնել համաշխարհային մակարդակի խաղացողի ցուցաբերած մոտեցումը: Ես նրա պայմանագրի երկարաձգման հարցում պատասխանատու չեմ, բայց կարծում եմ` դա խնդիր չի լինի»: 

Կակայի մասին Կարլոն ասաց.«Նա «Ռեալ Մադրիդի» խաղացող է ու շատ լավ է սկսել, ինչպես և բոլորը: Նա շատ հանգիստ է ու անհամբեր սպասում է մրցաշրջանի մեկնարկին: Եկեք սպասենք ու կտեսնենք, թե ինչ կլինի: Նա գիտի, որ պետք է ավելի լավ խաղա, քան անցած տարի»:

Իտալացին շարունակեց խոսել թիմի առանձին խաղացողների մասին` անդրադառնալով Իգուայինին.«Ես խոսել եմ խաղացողի հետ, բայց դա եղել է առանձնազրույց: Նա այս պահի դրությամբ «Ռեալի» խաղացող է, ինչը ինձ գոհացնում է»: 

Կոենտրաոյի մասին.«Ես խոսել եմ նրա հետ ու կարող եմ ասել նույնը, ինչ Իգուայինի պարագայում: Նա «Ռեալի» խաղացող է, ու ես ուրախ եմ, որ նա իմ տրամադրության տակ է: Նա որակյալ ձախ պաշտպան է: Մրցաշրջանում շատ խաղեր են լինելու, ու կարծում եմ, որ նա օգտակար կլինի թիմին»:

Երբ հարց հղվեց, թե ով է ամենաշատը զարմացրել իրեն մարզումների առաջին մի քանի օրվանից հետո, Անչելոտին ասաց.«Մեկն, ում մասին ոչինչ չգիտեի, Կարվախալն էր, ով հիանալի աջ պաշտպան է, ով առանձնանում է աշխատասիրությամբ ու ինտենսիվ խաղով: Մյուսներին ես լավ գիտեի, ու ոչ մեկն ինձ համար անակնկալ չեղավ»: 

Անչելոտին անդրադարձավ Իկեր Կասիլյասի ու Սերխիո Ռամոսի հետ ունեցած զրույցներին, երբ վերջիններս եկել էին Վալդեբեբաս.«Նրանք եկել էին թիմին ողջունելու ու տեխնիկական անձնակազմին ծանոթանալու, ու ես նրանց ասացի, որ շատ պրոֆեսիոնալ մոտեցում է մի քանի օր շուտ գալը: Նրանք լավ են անում ամեն ինչ: Նրանք դեռ մի քանի օր պետք է հանգստանան ու անհամբեր սպասում են ՊՍԺ-ի դեմ խաղից հետո թիմին միանալուն»:

«Լավագույն խաղաոճը այն է, երբ ողջ թիմը հարձակվում է, երբ գնդակով է, և ամբողջ թիմով պաշտպանվում, երբ կորցնում է այն: Մենք պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղանք: Մենք շատ որակյալ խաղացողներ ունենք, ու կարծում եմ, մենք պետք է շատ գեղեցիկ ֆուտբոլ խաղանք»,- ասաց Անչելոտին այն հարցից հետո, թե ինչպես պետք է խաղա թիմը:

Իտալացին նաև գովեստի խոսքեր հղեց Զինեդին Զիդանի հասցեին.«Նա շատ մոտիվացված է ու ցանկանում է շատ բան սովորել այս նոր դերում: Դա մեզ համար շատ լավ է, քանի որ նա հիանալի հարաբերություններ ունի խաղացողների հետ: Խաղացողները նրան շատ են լսում, իսկ նա կօգնի թիմին ավելի լավ խաղալ»:

Ինչ վերաբերվում է հարձակման գծում տարբերակների ու Ալվարո Մորատայի ներդրմանը, Անչելոտին ասաց.«Նա որակյալ երիտասարդ խաղացող է: Մենք ունենք նաև Խեսե: Ինձ գոհացնում է այս կազմը: Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ունեն որակ ու անհատականություն»: 

Եվ վերջում Անչելոտին անդրադարձավ տարատեսակ խոսակցություններին, ինչպես նաև խոսեց Զլատան Իբրահիմովիչի մասին.«Նա հիանալի խաղացող է ու կարող է խաղալ աշխարհի ցանկացած թիմում: Նա «Ռեալի» խաղացող չէ, ու ես չեմ կարող խոսել նրա մասին, քանի որ, առաջին հերթին, հարգում եմ այն խաղացողներին, ովքեր հիմա այստեղ են ու հիանալի աշխատանք են կատարում»:

Նույն պատասխանը հնչեց, երբ խոսք գնաց Գարեթ Բեյլի մասին.«Ինձ գոհացնում է ներկա կազմը, ու ուրիշների մասին չեմ ուզում խոսել` հարգելով այս թիմում գտնվող խաղացողներին»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4122 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33