«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Կական այս ամառ չի լքի մադրիդյան ակումբը:
«Կական իսկական ֆենոմեն է: Նա այս ամառ չի լքի ակումբը:
Ցավոք սրտի, վերջին աշխարհի առաջնության ժամանակ նա վնասվածք ստացավ: Նա ստիպված եղավ վիրահատել ծունկը: Դրանից հետո թիմում հայտնվեց Օզիլը ու գրավեց նրա տեղը, բայց Կական նախկինի պես լավագույն խաղացողներից մեկն է:
Նույնիսկ Twitter-ում նա ամենահայտնի խաղացողն է Կրիշտիանուից հետո: Կական գրավիչ է, ու դուր է գալիս երկրպագուներին:
Ես իրատեսորեն եմ տրամադրված: Անչելոտիի հետ, ով նրան շատ լավ է ճանաչում, Կական նորից կարող է դառնալ այն հրաշագործը, որին մենք ձեռք ենք բերել», – ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ Կական «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Միլանից» 65 մլն եվրոյի դիմաց:
Լա լիգայի վերջին խաղարկությունում նա մասնակցել է 19 խաղի ու դարձել է 3 գոլի հեղինակ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am