Այսօր Իսկո Ալարկոնը այցելել է Sanitas հոսպիտալ, որտեղ նա բուժզննում է անցել նախքան «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելը: Խաղացողը հաջողությամբ անցել է բոլոր թեստերը ու հիմա շտապում է «Սանտիագո Բեռնաբեու», որտեղ ժամը 15:00-ին պետք է կայանա նրա շնորհանդեսը:
Բժիշկ Կարլոս Դիասը իր գոհունակությունն է հայտնել խաղացողի առողջական վիճակի վերաբերյալ.«Խաղացողը անթերի վիճակում է: Ես անցկացրել եմ բուժզննումը` համաձայն կանոնակարգի: Մենք արդեն իսկ գիտեինք, որ նա հիանալի վիճակում է, քանի որ խոսել էինք «Մալագայի» բժիշկների հետ»:



Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am