Մադրիդի «Ռեալը» պատրաստ է պայքարել «Բենֆիկայի» ֆուտբոլիստի համար:
Պորտուգալական ակումբը սերբ կիսապաշտպանի համար պահանջում է 40 մլն եվրո: «Ռեալն» իր հերթին պատրաստ է գործարքի մեջ ներառել Ֆաբիո Կոենտրաոյին և Էզեկիել Գարային:
Ակումբում իր վիճակից դժգոհ 25-ամյա Կոենտրաոն վերջերս խոստովանել էր, որ պատրաստ է լքել թիմը այս ամառ:
Ինչ վերաբերվում է Գարային, ապա «Բենֆիկան» պլանավորում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց այս ամենին խոչնդոտ են հանդիսանում պայմանագրի կետերը, որոնց համաձայն Գարայի վաճառքի ստացված գումարի 50%-ը «Ռեալինն» է:
Հիշեցնենք, որ Մատիչի գնելուն նաև հավակնում են «Չելսին», ՊՍԺ-ն և «Մոնակոն»:
Գագ Գրիգորյան, RealMadrid.am