Այսօր տեղի կունենա Իսկոյի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի կունենա մարզադաշտի նախագահական սրահում, և դրանից հետո «Ռեալի» նոր ֆուտբոլիստը կներկայացվի լրատվամիջոցներին մամլո սենյակում (ուղիղ եթերով կհեռարձակվի Realmadrid TV-ով և RealMadrid.com-ով):
Իսկոն արդեն Իսպանիայի մայրաքաղաքում է և այսօր կներկայացվի հանրությանը որպես «Ռեալի» նոր ֆուտբոլիստ (ժամը 15:00-ին): Անդալուսիացին Մադրիդի Բարախաս օդանավակայան է ժամանել երեկ ժամը 23:40-ին և գնացել է հյուրանոց՝ հանգստանալու:
Իսկոն այսօր ժամը 15:00-ին պաշտոնապես կներկայացվի, որպես «Ռեալի» ֆուտբոլիստ: Խաղացողը առաջին անգամ «Ռեալի» մարզահագուստով դուրս կգա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի խոտածածկին:




Գագ Գրիգորյան, Realmadrid.am