ԽԵՍԵԻ ՈՒ ԴԵՐԻԿԻ ԳՈԼԵՐԸ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21:10:59 02.07.2013
Իսպանիայի հավաքականը Աշխարհի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում մրցում էին Մեքսիկայի ընտրանու դեմ:
Խաղը շատ վատ սկսվեց իսպանացիների համար: Մեքսիկան արդեն 2-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսում Իսպանիան ամբողջ ուժով նետվեց առաջ: Եվ միայն 74-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Դերիկ Օսեդեն անկյունայինի խաղարկումից հետո կարողացավ հավասարեցնել հաշիվը: Թվում էր, թե խաղը այդպես էլ կավարտվի, ու խաղը կտեղափոխվի ավելացված ժամանակ:
Բայց 91-րդ րոպեին Խեսե Ռոդրիգեսը, շրջանցելով մրցակցի երեք խաղացողների, հարվածեց դարպասին, ու գնդակը, անդրադառնալով պաշտպաններից մեկի ոտքից, հայտնվեց դարպասում:
Այսպիսով, Դերիկի ու Խեսեի գոլերի շնորհիվ Իսպանիան շարունակում է պայքարը: