Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է դիմել «Ռեալին»` Անխել դի Մարիային ձեռք բերելու առաջարկությամբ: Ըստ գերմանական լրատվամիջոցների` «Բորուսիան» ցանկանում է ուժեղացնել իր կազմը Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկությունից առաջ:
Ըստ Fussball-ի` «Բորուսիան» ցանկանում է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին» ու ՊՍԺ-ին` պայքարելով Դի Մարիայի տրանսֆերի համար: Գերմանական ակումբը հույս ունի, որ Կարլո Անչելոտին հավանություն կտա տեղափոխությանը:
Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ Դի Մարիան «Ռեալի» հետ մինչև 2018 թվականը գործող պայմանագիր ունի, ինչը նշանակում է, որ «Բորուսիան» պետք է կլորիկ գումար պատրաստի:
Նշենք, որ մասնագիտացված Transfermarkt կայքը Դի Մարիայի տրանսֆերը գնահատում է 30 մլն եվրո:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am