Վերջին օրերին զանազան անուններ են կապվում «Ռեալ» տեղափոխության հետ: Վերատի, Գյունդոգան, Իլյարամենդի, Կոնդոգբիա... Բայց շատ քիչ բան է ասվել «Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի մասին:
«Բենֆիկայի» ձախլիկ կիսապաշտպանը հիանալի խաղ ցուցադրեց պորտուգալական թիմի կազմում Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Երկու տարի առաջ նա սկսեց փայլել հոլանդական «Վիտեսի» կազմում, ինչից հետո Լոնդոնի «Չելսին» ձեռք բերեց նրա տրանսֆերը: Բայց Դի Մատեոն նրան չէր վստահում, ինչի արդյունքում Մատիչը տեղափոխվեց «Բենֆիկա»:
Մատիչը, ով ունի 1.94 մ հասակ ու շատ լավ դիրքային պայքար է մղում, հիմա հայտնվել է Կարլո Անչելոտիի ուշադրության կենտրոնում: