Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: Այդ մասին հայտնի է դարձել այսօր` Punto Pelota հեռուստահաղորդման ժամանակ:
Զլատանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է Կարլո Անչելոտիի հետ ու հայտնել, որ խաղացողը ցանկանում է նորից աշխատել նրա ղեկավարությամբ:
«Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել Մադրիդ»,- ասել է Մինո Ռայոլան Անչելոտիի հետ առանձնազրույցի ընթացքում:
Զլատանը ներկա պահին վաստակում է տարեկան 14 մլն եվրո, բայց պատրաստ է հանուն «Ռեալ» տեղափոխության նվազեցնել ֆինանսական պահանջները:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am