Կասկած չկա, որ Կարլո Անչելոտին անձամբ է հավանություն տվել Իսկոյի ու Դանի Կարվախալի տրանսֆերներին, և կասկած չկա, որ հենց Անչելոտին է ցանկանում, որ ակումբը նոր հարձակվող չգնի ու հեռացող Իգուայինին փոխարինի Ալվարո Մորատայով: Սա նրա մարզչական գործունեության փիլիսոփայությունն է, որը նրա մոտ սերմանվել է դեռևս Արիգո Սակիի ժամանակաշրջանից, որի մի մասն էլ կազմել է Անչելոտին:
Իր ինքնակենսագրականում Անչելոտին պատմում է, թե ինչպիսի փիլիսոփայության է հարում: Նրա համար կենսական նշանակություն ունի այն, որ թիմի հիմնական մասը կազմեն տեղի ակադեմիայի սաները, ինչպես նաև բավականաչափ խաղացողներ տվյալ երկրից: «Այն «Միլանը» ուներ ուժեղ իտալական ոգի` 5-6 իտալացիներ, և միշտ էլ այդպես պետք է լինի»,- ասում է Անչելոտին:
Պարզ է, որ ոչ բոլոր ակումբներն են ունակ նման պայմաններով ապահովել մարզչին: Այնուամենայնիվ, Անչելոտին դա արել է «Միլանում» ու կարծում է, որ կկարողանա անել նաև «Ռեալում»: Ակումբն ունի հիանալի ակադեմիա և իսպանացի խաղացողների հիանալի խումբ:
«Բեռնաբեուն» պետք է Անչելոտիի ծրագրի համար ամուր հիմք հանդիսանա: Նա պետք է ստեղծի իսպանցիների ամուր խումբ, ինչին և ուղղված էր Իսկոյի տրանսֆերը ու ակադեմիայից ժամանած օգնությունը ի դեմս Խեսեի ու Կարվախալի: «Միլանում» ամեն ինչ հաջող դասավորվեց, ու Անչելոտին մեծ հաջողությունների հասավ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am