Խմբային փուլի ավարտից հետո ՖԻՖԱ-ն կազմել է ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը:
Դել Բոսկեի թիմը հիանալի ադյունք է գրանցել խմբային փուլում` հաղթելով բոլոր մրցակիցներին (15 գոլ 3 խաղում): Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սերխիո Ռամոսը ով մասնագետների կողմից ստացել է ամենաբարձր միավորները: Սերխիոն 3 խաղում 18 անգամ գրոհ է կասեցրել, ինչպես նաև ցուցաբերել է փոխանցումների 94% ճշտություն:
Պատվավոր երրորդ հորիզոնական բաժին է ընկել Խորդի Ալբային` վաստակած 9.38 միավորի շնորհիվ:
Երկրորդ տեղում գտնվում է բրազիլացի Ֆրեդը, ով հիանալի իրեն դրսևորեց Իտալիայի դեմ խաղում և բարձրացրեց իր վարկանիշը` հասցնելով 9.47-ի: Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան ներկայացնող Դավիդ Վիլյան, ում մասնագետները գնահատել են 9.16:
Անդրես Ինյեստան զբաղեցնում է տասներկուերորդ հորիզոնականը 8.81 միավորով, իսկ երեք գոլի հեղինակ դարձած Նեյմարը տասնյոթերորդ տեղն է զբաղեցնում իր վաստակած 8.58 միավորով:
Այս վարկանիշային աղյուսակը կազմվել է հատուկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով` հաշվի առնվելով ֆուտբոլիսնտների անհատական գործողությունները խաղադաշտում:
Վարկանիշային աղյուսակը
1. Սերխիո Ռամոս (Իսպանիա, 9.57)
2. Ֆրեդ (Բրազիլիա, 9.47)
3. Խորդի Ալբա (Իսպանիա, 9.38)
4. Մարիո Բալոտելի (Իտալիա, 9.30)
5. Դիեգո Լուգանո (Ուրուգվայ, 9.23)
6. Դավիդ Վիլյա (Իսպանիա, 9.16)
7. Ֆերնանդո Տորես (Իսպանիա, 9,09)
8. Մարսելո (Բրազիլիա, 9.03)
9. Դավիդ Լուիս (Բրազիլիա, 8.98)
10. Տիագո Սիլվա (Բրազիլիա, 8,92).
Հարութ Հակոբյան, Realmadrid.am