Լորան Բլանը ստանձնել է ՊՍԺ-ի գլխավոր մազչի պաշտոնը, հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
47-ամյա մասնագետը փոխարինել է Կառլո Անչելոտիին, ով, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պաշտոնապես գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:
Ավելացնենք, որ Բլանի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2015 թվականի ամառ:
Բլանը իր պարտականությունները կատարելու կանցնի հուլիսի 1-ից, երբ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները կվերադառնան արձակուրդից և կսկսեն նախապատրաստվել 2013/14 մրցաշրջանին:
Գագ Գրիգորյան, RealMadrid.am