Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ պայմանագիրը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը ավարտվում է 2015 թվականի հունիսին, մոտակա ժամանակները կերկարաձգվի:
«Նա մեր գլխավոր ակտիվն է: Ռոնալդուի շուրջ մենք ցանկանում ենք ստեղծել թիմի ապագան: Շուտով այս հարցում պարզություն կտրվի: Ես չեմ կասկածում, որ Ռոնալդուն կարիերան կավարտի հենց «Ռեալում»:
Ես վստահ եմ, որ նա կերկարաձգի գործող պայմանագիրը: Ռոնալդուի հետ նոր պայմանագրի կնքման մասին կհայտարարվի մինչև նոր մրցաշրջանի սկիզբը»,- հայտարարել է «Արքայական ակումբի» նախագահը:
Գագ Գրիգորյան, RealMadrid.am