Լոնդոնի «Չելսիի» նախկին և իտալական «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ վաղուց գիտեր, որ իրեն փոխարինողը լինելու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն: Այս մասին նա պատմել է իտալական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հենց Աբրամովիչը ինձ հրավիրեց, ես գիտեի, որ ինձ մրցաշրջանի ավարտից հետո փոխարինելու է Ժոզե Մոուրինյոն: «Չելսին» և «Ռեալը» ավելի շուտ էին պայմանավորվել իրար հետ, մինչ ԶԼՄ-ների իմանալը: Դա վերաբերվում է նաև իմ աշխատանքին «Նապոլիում»: Աուրելիո Դե Լաուրենտիսը («Նապոլիի» նախագահ) եկել էր Լոնդոն, երբ ես աշխատում էի «Չելսիում», այդ ժամանակ մենք ընդունեցինք որոշում»,- ասել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ Բենիտեսը գլխավորել է «Չելսին» 2012 թվականի նոյեմբերի 22-ին: Իսպանացին հեռացվել է պաշտոնից 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո: Անգլիական ակումբի հետ Բենիտեսը հաղթել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգան:
Գագ Գրիգորյան, RealMadrid.am