Ինչպես տեղեկացնում է «AS.com»-ը, «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ցանկանում է հաջորդ շաբաթ պայմանագիր կնքել թուրինյան «Յուվենտուսի» հետ:
Էռնեստո Բրոնզետին, ով գլխավորում է արգենտինացու տրանսֆերային բանակցությունները, հայտարարել է, որ Իգուաինը ունի 50-60% կամ նույնիսկ 70% հնարավորություն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Յուվենտուս»:
Բրոնզետին նաև հայտարարել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Կոնտեն և սպորտային տնօրեն Մարոտան Մադրիդում փորձել են բանակցել Իգուաինի տրանսֆերային իրավունքները գնելու համար:
Առայժմ Իգուաինը ակնկալում է համաձայնության գալ թուրինյան ակումբի հետ հաջորդ շաբաթ:
«Ռեալը» Իգուայինի համար պահանջում է 25 մլն եվրո, իսկ թուրինցիները փորձում են իջեցնել տրանսֆերային արժեքը կամ այս գործարքի մեջ ներգրավել Վիդալին կամ Լիխտենշտայներին:
Արամ Ավագյան, RealMadrid.am