Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է լքել իր ակումբը, հայտնում է իսպանական մամուլը:
Ուրուգվայցի հարձակվողը իրեն լավ է զգում «Լիվերպուլում», սակայն նա ցանկանում է պայքարել ամենաբարձր տեղերի համար ինչպես ազգային առաջնությունում, այնպես էլ Եվրոպայում:
Բացի այդ ֆուտբոլիստի ընտանքիը նույնպես լավ է զգում Անգլիայում:
Սուարեսի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը» և «Ատլետիկոն»: Վերջիններիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է արժանի փոխարինող գտնել «Մոնակո» տեղափոխվող Ռադամել Ֆալկալոյին: Սակայն պետք է նշել, որ «Մանչեստեր Սիթին» նույնպես պայքարելու է Սուարեսի համար, եթե չհաջողվի գնել Կավանիին:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am