Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան դրական խոսքեր է հնչեցրել Ժոզե Մոուրինյոյի հասցեին: Այս մասին տեղեկացնում է «Чемпионат.com»-ը:
Ըստ ֆուտբոլիստի՝ պորտուգալացի մասնագետի ղեկավարման ընթացքում կանտերայի երիտասարդ ֆուտբոլիստների խաղամակարդակը բարելավվել է, քանի որ հիմնական թիմի գլխավոր մարզիչը նրանց գործելու հնարավորություն է տվել:
«Ես Մոուրինյոյին համարում եմ փառահեղ մարզիչ: Նա ինձ հանդես գալու ու ուժերս ապացուցելու հնարավորություն է տվել: Հաջողություն եմ մաղթում նրան ու նրա մարզչական անձնակազմին: Կարծում եմ՝ նա հավատում էր մեզ՝ առաջին օրվանից սկսած: Նա ամեն ինչ արեց, որ մեր խաղային որակները բարելավվեն. սրա համար ես չեմ կարող շորհակալ չլինել պորտուգալացուն»,- ասել է Մորատան:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am