Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մրցաշրջանի միջին հատվածում արած արտահայտությունները:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ասել էր, որ իրեն երջանիկ չի զգում «Ռեալում»՝ խնդրելով Պերեսին թողնել իրեն հեռանալ թիմից:
«Ես չգիտեմ՝ Ռոնալդուն առաջարկ ստացե՞լ է ՊՍԺ-ից, թե՞ ոչ: Նա միշտ մեզ համար եղել է առանցքային ֆուտբոլիստ: Ես նրան ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ նա տխուր չլինի այստեղ»,- ասել է Պերեսը, ում խոսքն է փոխանցում իսպանական մամուլը:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am