Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ներկա է եղել «Ֆորմուլա-1»-ի՝ Մոնակոյի գրան-պրիին:
Իսպանական «Մարկա» պարբերականը փորձել է մի քանի րոպե խլել մասնագետից՝ Գարեթ Բեյլի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին մի քանի հարց տալու համար:
Չնայած այն հանգամանքին, որ Բոաշը Բեյլին վերաբերող հարցին չի պատասխանել՝ մասնագետը բացատրել է, թե ինչու չի ցանկանում այդ մասին խոսել. «Ես չեմ ուզում որևէ բան ասել: Իսկապես, դուք պարտավոր եք հասկանալ: Ես այստեղ եմ, որպեսզի հանգստանամ. սա իմ արձակուրդի առաջին օրն է: Ես չեմ ուզում իմ մեկնաբանությունը տալ: Ցավում եմ»,- «Մարկա»-ն փոխանցում է Վիլաշ-Բոաշի խոսքը:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am