HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴՆ» ՈՒ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՑԱՎԸ
00:13:56 06.05.2013

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Guardian-ի հոդվածագաիր Սիդ Լոուի հոդվածը՝ իսպանական ֆուտբոլում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին: 

Իսպանացիները սիրում են ֆուտբոլին նայել քաղաքական պրիզմայով և այն ինչ կատարվում է խաղադաշտում ընդունված է համարել, որ սա այն է, ինչ կատարվում է նաև դրա սահմաններից դուրս: Այսպես, երբ Ռեալ Մադրիդն ու Բարսելոնան միասին ութ գոլ բաց թողեցին 24 ժամում և արդյունքում դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, ի հայտ եկան կատակներ, որոնք տխուր երանգ ունեին: Աջակողմյան վարչապետ, Մադրիդի երկրպագու վարչապետ Խոսե Մարիա Ազնայի օրոք հաղթեց Ռեալ Մադրիդը: Ձախակողմյան վարչապետ, «Բարսայի» երկրպագու վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի օրոք հաղթեց «Բարսելոնան»: Իսկ ներկայիս ղեկավար Մարիանո Ռախոյի օրոք հաղթում են գերմանացիները:

Իշխանափոխությունն իրականցվել է նաև Իսպանիայի նվաճման հարցում: Այժմ պատկերը չի կարող ուրախացնել: Իսպանական թիմերից ոչ մեկը չհասավ եվրագավթների եզրափակիչ, ոչ մի թիմ նույնիսկ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ չհասավ: Ի հակադրություն դրա, գերմանացիներն ունեն եվրագավաթների երկու եզրափակչի մասնակից, լի մարզադաշտեր, էժան տոմսեր, առողջ տնտեսական վրճակ... այս ամենից բացի մյուս մրցաշրջանից այնտեղ կլինի նաև Պեպ Գվարդիոլան: Ի՞նչ ունի Իսպանիան: 

Սկզբի համար, Աշխարհի գավաթը: Սակայն վճռորոշ փոփոխություններ տեսնելը ժամանակավրեպ է: Իսպանիայի հավաքականը յուրահատուկ ոճով հաղթեց երեք գլխավոր միջազգային մրցաշարերը: Նրանք կիսաեզրափակիչի երկու և քառորդ եզրափակիչի չորս մանսակից ունեին Չեմպիոնների լիգայում. Մալագային վայրկյաններ չբավականացրին Դորտմունդում հաջողության հասնելու համար: Ընդամենը մեկ տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում իսպանացիները կրկին երկու ներկայացուցիչ ունեին, Բուխարեստում Եվրոպա լիգայի եզրափակիչում հանդեպեցին Մադրիդի «Ատլետիկոն» և Բիլբաոյի «Ատլետիկը»: 

Այդ պատճառով էլ բնական է, որ պետք է անհանգստություն լինի, քանի որ խնդիրները, որոնց հանդիպել է իսպանական ֆուտբոլը, իսկապես լուրջ են: 12 ամիս առաջ գրանցված հաջողությունը, հատկապես Եվրոպա լիգայում, համարվեց լավագույն չափանիշը լիգայի ուժը գնահատելու համար, որը քողարկեց ակնհայտ կառուցվածքային խնդիները, իսկ «Բարսելոնայի» և «Ռեալի» դուրս մնալը կարող են համարվել անուղղակի խնդիրներ: Այս տարվա հիասթափությունը ստիպեց կենտրոնանանալ նույն խնդիրների վրա: Վնասվածքներն ու հոգնածությունը ներկայացվեցին որպես մեղմացուցիչ հանգամանք՝ հատկապես Իսպանիայի հաջողակ հավաքականի անդամների համար, որոնց նկատմամբ պահանջները յուրաքանչյուր ամառ ավելի է մեծանում:

Նախորդ տարի դժգոհությունը նրանում էր, որ ներքին առաջնությունը միմյանց միջև կիսել էին երկու ակումբներ՝ Մադրիդն ու Բարսելոնան: Ժոզե Մոուրինյոն նկատեց, որ թիմերը կարող էին կլասիկո անցկացնել եզրափակիչում Այն, որ այս տարի չեղավ կլասիկո, դուրս հանեց հակառակ խնդիրը: Այս տարվա անհաջողությունից հետո առաջ եկավ հետևյալ հարցը. արդյոք ներքին առաջնությունում բավարար էին պահանջերը: Մոուրինյոն Նոր տարուց առաջ հրապարակայնորեն քննադատեց Լա Լիգան, թեև Մադրիդն ու Բարսելոնան շարունակում էին հաղթել: Ոմանք պնդում էին, որ թիմերը եվրոպական խաղերին պատրաստվելու հնարավորություն չունեին: Կրկին ի հայտ եկան Շոտլանդիայի հետ ոչ հաճելի համեմատությունները: 

Վերջին 9 տարիներում 8-րդ անգամ Մադրիդն ու Բարսելոնան առաջին և երկրորդ տեղերում կեզրափակեն առաջնությունը: Վերջին երեք տարիներին երրորդ տեղը զբաղեցրած «Վալենսիան» միավորներով ավելի մոտ էր Լա Լիգայից դուրս մնալու գոտուն, քան չեմպիոնությանը: Մարզիչներից մեկը կարծում է, որ շատ թիմեր այլևս չեն էլ փորձում անհանգստացնել մեծ երկյակին: 2009-ին Մեսսին 34 գոլով կրկնեց լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի ռմբարկուական ռեկորդը, հաջորդ տարի Ռոնալդուն 40 գոլի հեղինակ դարձավ, հետո Մեսսին նրան 50 գոլով պատասխանեց: Այս տարի Մեսսին կարող է գերազանցել նաև այդ արդյունքը: Բայց հանուն ինչի՞: Առաջնությունում դա աշխատում է, ռեկորդներն աճում են, բայց իսկական քննությունը Եվրոպան է, որտեղ վերջին երեք տարիներին թիմերը ձախողվել են: 

Այս գերիշխանության հիմքը տնտեսական հավասարակշռության բացակայությունն է, որն արտահայտվում է սոցիալական և տնտեսական իրականության մեջ: Մադրիդին և Բարսելոնային են աջակցոււմ Իսպանիայի երկրպագուների մոտ 60 տոկոսը: Միայն այս երկու ակումբներն իսկապես մեծ եկամուտներ ունեն: Հեռարձակումների եկամուտների հավասար բաշխումը, որի շուրջ բանակցություններ էին ընթանում, անհնարին է: Այս երկու թիմերը մրցաշրջանի տնային հանդիպումների համար ստանում են 140 միլիոն եվրո, իսկ օրինակ «Ատլետիկոն» և «Վալենսիան» ստանում են 42 միլիոն եվրո: Մյուս թիմերի եկամուտը մոտ 15 միլիոն եվրո է, այնպես որ մրցակցելու որևէ հնարավորություն չկա:

Իսկ անկարողունակությունը նաև ինքնաիրացման է բերում: Յուրաքանչյուր տարի Իսպանիայի «մյուս» թիմերի ֆուտբոլիստները պետք է տեղափոխվեն Մադրիդ կամ Բարսելոնա կամ հեռանան երկրից: Հեռացողների ցուցակը գնալով երկարում է. Ֆեռնանդո Լյորենտեն կմիանա Ֆեռնանդո Տոռեսին, Դավիդ Սիլվային, Խուան Մատային, Խավի Մարտինեսին, Սանտի Կասորլային և Սերխիո Ագուերոյին: Ռոբերտո Սոլդադոն, Ռադամել Ֆալկաոն, Իսկոն և Ալվարո Նեգրեդոն նույնպես, ըստ ամենայնի, կհեռանան: Այսպես միայն բարձրագույն մակարդակում չէ: Միչուն տեղափոխվեց «Սոունսոի» մասամբ նաև այն պատճառով, որ Իսպանիայում նրա համար ոչ ոք չէր կարող երկու միլիոն ֆունտ վճարել: Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի աշխատավարձերը մոտավորապես Անգլիայի երրորդ լիգայի մակարդակի են: Երրորդ խմբում տարեկան մոտ 30 հազար եվրո են կազմում: Իսկ Մադրիդն ու Բարսելոնան, ի հակադրություն այս պատկերի, կրկին պատրաստվում են մեծ ծախսեր կատարելու: 

Այս առումով, եվրագավաթներում ձախողումը լավ նորություն է: Մադրիդի ու Բարսելոնայի գերիշխումը սպառնում է քայքայել իսպանական ֆուտբոլը: Հիմա երբ դրա արդյունքում քայքավեցին հենց իրենք, իսկ ներքին առաջնությունում մրցակցությունն անկասկած կիսաեզրափակիչում ձախողվելու պատճառներից էր, միգուցե կստիպի նրանց մտածել, որ պետք է ինչ-որ բան անել: Իսկ եթե ինչ-որ բան արվի, անպայման պետք է արվի նրանց համաձայնությամբ: Խավիեր Տեբասը, որը հենց այս կիսաեզրափակիչների ընթացքում դարձավ լիգայի նախագահ, պնդում է, որ պայմանավորված խաղերի հետ կապված հարցերը, ֆինանսական ապահովությունը և գումարի բաշխման հարցերն իր իրավասությունների շրջանակներում են: Նա նաև նշում է, որ երկու մեծ ակումբները պետք է ընդունեն, թե ինչ է պահանջվում: Խոսքը միայն մրցակցելու մասին չէ, այլ գոյությունը պահպանելու: Բանը միայն Մադրիդի և Բարսելոնայի մեջ չէ: Հեշտ է մատնանշել այս երկուսին, բայց միամտություն կլինի կարծել, որ այն բանից հետո, երբ այս երկու ակումբների ընդունելու կողմից հավասարակշռության պակասը կհարթվի: Այստեղ տեղին է ֆուտբոլում իրադրությունը համեմատել քաղաքական ու տնտեսական իրադրության հետ: Իսպանիայի և Գերմանիայի ֆուտբոլն արտացոլում է երկրների սոցիալ-տնտեսական վիճակը: Իսպանական ակումբները գերծախսեր են կատարել և պարտքերի մեջ են՝ չկանխատեսելով սնանկացումը: Օրինակ Վալենսիան մեծ կորուստներ ունեցավ սեփական շահարկումների արդյունքում:

Իսպանական ֆուտբոլը խրվել է խոր պարտքերի մեջ: Մադրիդն ու Բարսելոնան 1.17 միլիարդ եվրոյի պարտք ունեն, բայց այս ակումբները պնդում են, որ կարող են մարել, ի տարբերություն Լա լիգայի մնացած ակումբների, որոնք բոլորը միասին 2.19 միլիարդի պարտք ունեն: Այդ պարտքերից 690 միլիոն եվրոն կազմում են հարկերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերեկլը Ռախոյին ակնարկել էր, որ այս պարտքերն այլևս հնարավոր չէ ստանալ: 2004 թվականից սկսած Իսպանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնի 42 ակումբներից 19-ը առնչվել են ley concursal-ի՝ ղեկավարման իսպանական համարժեքի հետ: Ադմինիստրատորների մոտ հայտնաբերվոմ էին գաղտնի պայմանագրեր, մեծ չափսերի վճարումների բացակայություն, ֆուտբոլիստները չէին վճարվում և հայտնաբերվում էին ֆիկտիվ վճարումներ: Ակումբները հեշտորեն ենթարկվում էին սպեկուլյացիաների և ստվերային մարդկանց ազդեցություններին: Այժմ ֆուտբոլիստներից շատերի իրավունքները պատկանում են երրորդ կողմին (գործակալներին կամ գործակալություններին) և սա միակ ելքն է, սակայն դա էլ իր արժեքն ունի: 

Ադմինիստրատորներն ի վերջո փրկվեցին պարտքերի վերանայման արդյունքում, իսկ դա չավելացրեց ֆուտբոլային գանձարանի պարունակությունը: Սա նաև հանգեցրեց նրան, որ լավագույն ֆուտբոլիստների վաճառքից ստացված միջին գումարով Իսպանիան ամենավատ դիրքերում է Եվրոպայի լավագույն հինգ առաջնությունների թվում: 

Հաճախելիությունը նվազում է, իսկ տոմսերի գները՝ ոչ: Խաղացանկը նույնպես չի օգնում: Տարբեր լիգաների խաղերը բաշխված են ուրբաթից մինչև երկուշաբթի օրերին, չեն գրավում նաև առաջնությունների մրցակցայնությունը: Իսկ վճռական ազդեցություն ունի նաև այն, որ երկրում գործազրկությունը կազմում է 27 տոկոս՝ մոտ վեց միլիոն մարդ: 

Միևնույն ժամանակ Գերմանիայում, որտեղ «Բավարիան» ֆինանսապես անհամեմատ լավ վիճակում է գտնվում, քան մնացած բոլոր ակումբները, վերջին 10 տարիներին հինգ չեմպիոններ են եղել, մարզադաշտերը լեփ-լեցուն են և խաղերը հասանելի են բոլորին: Եվրագավաթներից դուրս մնալու արդյունքում իսպանացիներն ավելի լավ տեղեկացված դարձան այս մասին: Բայց իսպանական ֆուտբոլի վիճակը, բնականաբար, կախվածության մեջ է Իսպանիայի վիճակից:  Այն հարցին, թե արդյոք, ինչպես շատերը, նա նախանձում է Գերմանիայի առաջնությանը, Տեբասը պատասխանել է. «Ես նախանձում եմ, որ նրանց մոտ գործազրկությունը կազմում է ընդամենը 6 տոկոս»:

Alcorcon, Realmadrid.am

 

 

Աղբյուրը՝ The Guardian
Կարդացվել է 5084 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33