Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ «Արքայական ակումբն» ու Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող դառնալու հավակնորդներից են, և նրանց՝ չեմպիոն դառնալու հնարավորությունը 25 տոկոս է, ինչպես «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պարագայում:
«Կիսաեզրափակիչ փուլում են այն վեց թիմերից չորսը, որոնք համարվում են Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդները: Երբեմն լինում են անակնկալներ, բայց ոչ այս դեպքում: Այս փուլում կարող էին լինել նաև «Յուվենթուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Բարդ է այս մրցաշարում հաղթող դառնալ: Կարծում եմ՝ թիմերի հնարավորությունը հավասար է»,- ասել է Մոուրինյոն:
Խաղերի օրացույց
«Բավարիա» - «Բարսելոնա»՝ ապրիլի 23
«Բորուսիա» - «Ռեալ»՝ ապրիլի 24
«Ռեալ» - «Բորուսիա»՝ ապրիլի 30
«Բարսելոնա» - «Բավարիա»՝ մայիսի 1
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am