Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, համաշխարհային լեգենդ Ռոնալդոն հայտնել է իր կարծիքը, ըստ որի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելու են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Նա նաև համեմատել է այդ ակումբների առաջատարներին՝ Մեսսիին և Ռոնալդուին:
«Ինձ մոտ մի զգացողություն կա, որ այս տարի եզրափակիչում խաղալու են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Ես ավելի հակված եմ այն տարբերակին, որ հաղթելու է մադրիդյան ակումբը: Սակայն պետք է նշել, որ այս մրցաշրջանը «Բավարիան» անցկացնում է ամենաբարձր մակարդակով և ընդունակ է պայքարել տիտղոսի համար:
Իսպանական այս ակումբների կազմում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք գերազանցում են մնացած խաղացողներին: Այս դեպքում ես կարծում եմ, որ արգենտինացին մի փոքր գերազանցում է պորտուգալացուն:
Երևի Ռոնալդուն շատ վշտացած է, քանի որ նա ցուցադրում է տպավորիչ խաղ, իսկ բոլոր մրցանակները բաժին են հասնում Մեսսիին: Իմ ժամանակ պայքարը «Ոսկե գնդակի» համար ավելի կատաղի էր. այն հավակնում էին այն ստանալ Զիդանը, Ֆիգուն, ես և Ռոնալդինյոն: Բայց և այնպես խաղաշրջանի ավարտին լավագույնները դարձան Օուենը և Կանավարոն: Հիմա նման բան չկա»,- հայտարարել է Ռոնալդոն:
Ասյա Հայրապետյան, Realmadrid.am