Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» ընդունել էր «Միրանդեսին» Սեգունդայի 35-րդ տուրի շրջանակներում:
Խաղն անցավ «Կաստիլյայի» լիակատար առավելությամբ, ինչն էլ իր արտահայտումը գտավ վերջնական հաշվի մեջ: «Կաստիլյան» 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, ինչից հետո «Միրանդեսը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց:
Դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան՝ երկու հիանալի գոլ խփելով:
«Ռեալ Մադրիդ Կաստիլյա» - «Միրանդես»՝ 6:1
Գոլերը՝ 1-0 Իվան Գոնսալես, 35՛, 2-0 Մորատա, 50՛, 3-0 Բորխա, 52՛, 4-0 Մորատա, 64՛, 5-0 Չերիշև, 68՛, 6-0 Խեսե Ռոդրիգես, 75՛, 6-1 Միկել Իրիբաս, 85՛ - 11մ
Սեգունդայի մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:
Հանդիպման գոլերը կարող եք դիտել վաղը՝ այցելելով մեր կայք:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am