Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ ապրիլի 24-ին Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք առաջին՝ տնային մրցավեճից առաջ, խուսափել է խաղի վերաբերյալ կանխագուշակումներ անելուց։
Այդուհանդերձ, լեհ ֆուտբոլիստը նշել է, որ հույս ունի մեկական անգամ աչքի ընկնել այդ դիմակայության յուրաքանչյուր հանդիպմանը։
-Մենք «Ռեալի» մասին չենք մոռացել ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ի՞նչ կանխատեսումներ ունեմ։ Ոչ մի։ Կարող եմ միայն ասել, որ կուզենայի ամեն խաղում մեկ գոլ խփել։ Դա կերջանկացներ ոչ միայն ինձ, այլև իմ թիմին ու մեր երկրպագուներին։ Համոզված եմ, որ դա կբավականացներ եզրափակիչ դուրս գալուն։
Գոքոր 08 Ավետիսյան, Realmadrid.am