ԹԻՄԸ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ | «ՌԵԱԼ» - «ԲԵՏԻՍ»՝ 3:1
22:13:42 20.04.2013
Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս» հանդիպումը, որը կայանում էր Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Թիմը կարողացավ առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթանակ տանել այն մրցակցի դեմ խաղում, որին առաջին շրջանում պարտվել էր նվազագույն հաշվով: Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց Օզիլը՝ հիանալի պատ խաղարկելով Բենզեմայի հետ:
Երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Կարիմ Բենզեման՝ ստանալով Ռոնալդուի հիանալի փոխանցումը: Ավելի ուշ Նաչոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ու Խորխե Մոլինան 11 մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի 91-րդ րոպեին Մեսութ Օզիլը դուբլ ձևակերպեց՝ գնդակը մխրճելով Ադրիանի դարպասը:
Կարելի է ասել՝ թիմը հաջող հանձնեց վերջին քննությունը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ ու հիմա բոլոր ուժերը կկենտրոնացնի գերմանացիների դեմ խաղին նախապատրաստվելու համար: