Դիեգո Լոպեսը առաջին անգամ մարզվեց իր նոր թիմակիցների հետ:
«Ռեալը» սկսել է նախապատրաստվել Արքայական գավաթի առաջին Էլ Կլասիկոյին: «Խետաֆեին» ջախջախելուց հետո, Մոուրինյոյի սաները առաջին անգամ մարզում անցկացրեցին: Մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Պեպեի, ով շարունակում է իր վերականգնողական աշխատանքները:
Մարզման ընթացքում թիմը բաժանվեց երեք խմբի: Ռոնալդուն, Էսյենը, Օզիլը, Խեդիրան, Ադանը, Կառվալյուն, Ալբիոլը, Նաչոն, Իգուաինը և Մորատան մարզվել են առանձին:
Դիեգո Լոպես և Խեսուսը մարզվել են Սիլվինիո Լաուրոյի գլխավորությամբ: Իսկ երրորդ խմբի ֆուտբոլիստները հիմնականում աշխատել են գնդակի հետ:














Davulo 95, Realmadrid.am