Բրազիլական «Ֆլումինենսեն» ցանկանում է թիմի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կակային, ով երկար ժամանակ է ինչ չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պլանների մեջ:
Ինչպես հաղորդում են իսպանակ մի շարք ԶԼՄ-ներ, բրազիլական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է ցանկացած գին վճարել, որպեսզի Կական տեղափոխվի «Ֆլումինենսե»: Ակումբի ղեկավարությունը հավանական տրանսֆերի շուրջ պատրաստվում է լրջորեն զբաղվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հարկ է նշել, որ ֆինանսական խնդիրների պատճառով Կական չտեղափոխվեց «Միլան», քանի որ «ռոսոներիները» պատրաստ չէին վճարել այքան գումար, որքան ցանկանում է «արքայական» ակումբը:
Գոքոր 08 Ավետիսյան, Realmadrid.am