HalaMadrid TV MOBILE

ՄԻ ՔԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐ ԱԴԱՆԸ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԻ ԱՆԻ
21:44:44 24.01.2013

Ֆուտբոլային հայտնի ռուս մեկնաբան ու վերլուծաբան Վասիլիյ Ուտկինը որոշել է անդրադառնալ Անտոնիո Ադանի՝ «Ռեալ»-ի դարպասապահի տեղը առժամանակ զբաղեցնելու փաստին: Թարգմանաբար ներկայացնում ենք այդ նյութը:

Շատ դժվար է պատկերացնել «Ռեալ»-ն առանց Կասիլյասի, բայց իրականում աշխարհի լավագույն դարպասապահի բացակայության մեջ դրամատիզմը շատ ավելի քիչ է: Ցանկացած ակումբում կա առաջին դարպասապահ, կա երկրորդ, շատ հաճախ երկրորդը բավականին զիջում է առաջինին փորձի մեջ ու միշտ՝ պահանջվող մակարդակում խաղային պրակտիկայի: Եվ երբեմն անհրաժեշտություն է առաջանում երկրորդին դաշտ դուրս բերելու: Ու սա այն որոշումը չէ, որ կայացվում է տակտիկական նկատառումներով, լինի դա «Ռեալ»-ը, թե մերձմոսկովյան «Խիմկի»-ն:

«Ռեալ»-ի երկրորդ դարպասապահը, որ հիմա դարձավ առաջին, երիտասարդ է, բայց ամենևին ոչ պատանի: Նա լավ դարպասապահ է, ու դժվար թե հնարավոր է ավելի լավին գտնել այդ դիրքում: Նրանից առաջ Կասիլյասին փոխարինող Դիեգո Լոպեսը, հեռանալով «Ռեալ»-ից, առաջարկ ստացավ «Միլան»-ից ու Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերից, ինչպես նաև միանգամից սկսեց հրավիրվել ազգային հավաքական: Երեքն էլ՝ սկսած Լոպեսից մինչև Կասիլյաս, ակումբի սաներ են. դարպասապահները «Ռեալ»-ում աճում են առանց դադարի, ինչպես ջրիմուռը: Գործի մեջ Ադանը բազմիցս փորձվել է: Ու դժվար թե նա ավելի թույլ է, քան այն Վալդեսը, որի հետ «Բարսելոնա»-ն 2006-ին հաղթեց Չեմպիոնների Լիգայում:

Ի դեպ, այդ եզրափակչում «Արսենալ»-ի դարպասին նույնպես փոխարինող դարպասապահն էր, բայց պարտության պատճառը ամենևին էլ նա չէր:

Ու «Ռեալ»-ը, իմիջիայլոց, իր վերջին Չեմպիոնների Լիգայի եզրափակչին մասնակցել է պահեստային դարպասապահով: Այնտեղ պատմությունը իհարկե խճճված էր, քանի որ Կասիլյասը ողջ-առողջ էր, բայց նստած էր պահեստայինների նստարանին: Այն ժամանակ ինչ-որ մեկը նրան ինչ-որ բանի համար դաստիարակում էր: Բայց անկախ առաջին դարպասապահ հասկացության ընկալումից այդ եզրափակչում «Ռեալ»-ն օգտագործեց իր երկու դարպասապահներին էլ:

Մեկ ամիս անց Կասիլյասը հավաքականի կազմում մեկնեց աշխարհի առաջնության որպես երկրորդ դարպասապահ, իսկ ահա առաջինը՝ Կանիսարեսը, թե լոգարանում կանգնել էր օծանելիքի տարայի վրա, թե հատուկ երջանկությամբ այն գցել էր ոտքին, սպիտված եղավ առաջինի տեղը զիջել Կասիլյասին: Ու մինչև հիմա էլ Կասիլյասը շարունակում է մնալ համար մեկը:

Իսկ ահա Կանիսարեսի թիկունքում «Վալենսիա»-ում տարիներ շարունակ գտնվում էր Անդրես Պալոպը, ով փոխարինում էր Սանտիագոյին մեծ հաջողությամբ, իսկ հետո տեղափոխվեց «Սևիլիա», որի կազմում հաղթեց շատ տիտղոսներ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն հավաքականի կազմում:

Իսկ ահա «Չելսի»-ն մի անգամ մրցաշրջանի ընթացքում մնացել էր միայն երրորդ դարպասապահով: Այն ժամանակ նա վատ տպավորություն չթողեց, ինչի շնորհիվ մինչև հիմա ակումբում է, չնայած ինձ թվում է, որ նա արդեն 50 տարեկան է: Այդ մարդը Իլարիոն է:

Զավեշտալի է, որ Ադանին գերադասելու հայտարարությունը դարձավ յուրօրինակ հաղթաթուղթ: Ադանը հիմա գիտի, որ մարզիչն իրեն վստահում է:

Այնպես որ ամեն ինչ այդքան աղետալի չէ, ընդհակառակը, գրավիչ է: Աշխարհում դրվածքն այնպիսին է, որ երկրորդ դարպասապահը իր շանսը ստանում է միայն դրամատիկ իրավիճակներում: Բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ այդ ամենը բերի խոշոր ձախողման: Ինչքան էլ տարօրինակ թվա, հիմա դա կարող է նույնիսկ ուժեղացնել «Ռեալ»-ին՝ ավելի հավաքված դարձնելով: Երիտասարդ դարպասապահին թիկունքում ունենալով՝ բոլորը ավելի պատասխանատու կսկսեն գործել:

Ուղղակի բոլոր դարպասապահները սկզբից «երկրորդ» են եղել: Նրանք դրան սովոր են:

Թարգմանությունը՝ Գևորգ Լոռեցյանի:

Աղբյուրը՝ Sports.ru
Կարդացվել է 4331 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33