HalaMadrid TV MOBILE

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԸՍՏ RealMadrid.am-Ի
12:52:20 24.01.2013

Վալենսիա քաղաքի «Մեստալյա» մարզադաշտում Մադրիդի «Ռեալ»-ը կարողացավ վստահորեն պահանել առաջին խաղում ձեռք բերած առավելությունը ու դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ: Խաղը նշանավորվեց որոշ դրվագներով, որոնք, սակայն, չի կարելի անվանել ֆուտբոլային: Նախ Իկեր Կասիլյասը վնասվածք ստացավ ու հեռացավ խաղադաշտից, հետո մրցավարը սկսեց քարտեր բաժանել, ինչի արդյունքում Կոենտրաուն ու Դի Մարիան հեռացվեցին խաղադաշտից: Ընդհանուր առմամբ, դիտարկելով բոլոր հանգամանքները, փորձենք գնահատականներ տալ խաղացողներին: Գնահատականները կլինեն 10 միավորանոց համակարգով:

Իկեր Կասիլյաս - 6,0
Իկերը շատ քիչ խաղաժամանակ անցկացրեց խաղադաշտում: Արդեն 17-րդ րոպեին նա ստիպված եղավ տեղը զիջել Անտոնիո Ադանին: Բայց այդ 17 րոպեների ընթացքում Իկերը մեկ-երկու անգամ վստահ խաղաց, ճիշտ է, հենց վնասվածք ստանալու պահին քիչ չէր նաև նրա մեղքի բաժինը, քանի որ Կասիլյասը կորցրել էր դիրքը:

Ալվարո Արբելոա - 3,0
Խաղի վատագույն խաղացողը: Այս բառերով ամեն ինչ ասված է: Ալվարոն շատ, չափից դուրս շատ էր կորցնում դիրքը, բացի այդ էլ շատ կարևոր խաղում վնասվածք հասցրեց Իկեր Կասիլյասին՝ չնկատելով, որ վերջինս վերցնում է գնդակը: Հարձակվելիս էլ Ալվարոն օգուտ չէր տալիս: Նույնիսկ չէր հասցնում բացվել Դի Մարիայի փոխանցումներից հետո, ու գնդակը պարզապես նվիրում էր մրցակցին: Երկրորդ խաղակեսում տեղափոխվեց ձախ եզր, որտեղ էլ չի կարելի ասել, թե լավ խաղաց:

Ռաֆայել Վարան - 9,0
Ֆրանսիացին, ի տարբերություն իր թիմակցի, փայլուն, անթերի հանդիպում անցկացրեց: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող է ընդամենը 20-ամյա ֆուտբոլիստը նման հասուն ու գրագետ ֆուտբոլ խաղալ: Երկրորդ հարկում Վարանի հետ պայքարելն ուղղակի անիմաստ էր, իսկ մեն-մենակ պայքարում «Վալենսիա»-ի խաղացողները նույնիսկ հույս չունեին նրանից անցնելու: Սա ֆրանսիացու լավագույն հանդիպումներից էր «Ռեալ»-ում, եթե ոչ լավագույնը: Բացի այդ նա կարողացավ պարզապես չեզոքացնել հսկա Ադիլ Ռամիին ստանդարտների ժամանակ:

Ռաուլ Ալբիոլ - 6,5
Ընդհանուր առմամբ լավ խաղ անցկացրեց: Դիրքային պայքարների ժամանակ գրագետ էր խաղում, հասցնում էր ապահովագրել հարձակման գնացած խաղընկերներին: Սակայն տուգանային հարվածների ու անկյունայինների ժամանակ անընդհատ զիջում էր պայքարը Նելսոն Վալդեսին, ով քանիցս սպառնաց Ադանի դարպասին: 

Ֆաբիո Կոենտրաու - 4,0
Առաջին խաղակեսում շատ լավ էր խաղում Ֆաբիոն, գրագետ պաշտպանվում էր ու լավ միանում էր գրոհներին՝ անընդհատ տարածություններ բացելով Ռոնալդուի համար: Սակայն առաջին կեսի վերջնամասում նա ստացավ առաջին դեղին քարտն այս խաղում, իսկ երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը 6 րոպե անց ստացավ երկրորդն ու թիմին դրեց բարդ դրության մեջ: Անպատասխանատու խաղ խաղաց պորտուգալացին: Բացի այդ էլ, չի կարողանա մասնակցել կիսաեզրափակիչ առաջին խաղին:

Խաբի Ալոնսո - 7,5
Բասկը վերջապես սկսեց ցուցադրել այն խաղը, որն իրենից սպասում ենք: Երկար փոխանցումներ, անկյունագծով գրոհների տեղափոխում հակառակ եզր, հիանալի գոլային փոխանցում: Ահա հենց այսպիսի Ալոնսո ենք ցանկանում տեսնել: Այսօր Խաբին շատ լավ էր գործում, գրոհներ կասեցնելիս էլ գրագետ էր խաղում: Անտեղի խախտումներ գրեթե չարեց, ի տարբերություն նախորդ մի քանի խաղերի, որոնցում նա պարզապես կորում էր խաղադաշտում:

Սամի Խեդիրա - 6,0
Գերմանացու մոտ մեծ է ցանկությունը, բայց նույնքան մեծ է խոտանը: Սամին անընդհատ միանում էր գրոհներին, սակայն գնդակը կորցնելուց հետո չէր հասցնում հետ վերադառնալ՝ բաց թողնելով դիրքը ու գրոհները կասեցնելու մեծ պատասխանատվությունը գցելով Ալոնսոյի ուսերին:

Դի Մարիա - 6,5
Նույնը կարելի է ասել արգենտինացու մասին: Նա շատ մեծ ցանկությամբ էր խաղում: Անընդհատ լարվածության մեջ էր պահում պաշտպաններին, սակայն այդպես էլ չէր կարողանում ճիշտ փոխանցումներ կատարել: Գնահատականը կարող է մի քիչ բարձր թվալ, բայց դա միայն նրա համար, որ երկրորդ կեսում շատ էր օգնում պաշտպաններին: Ճիշտ է, ստացավ կարմիր քարտ, բայց քանի որ դա ուղիղ կարմիր քարտ էր, նա բաց կթողնի առաջնության հանդիպումը ու կկարողանա խաղալ կիսաեզրափակիչում:

Օզիլ - 8,0
Օզիլը, երևի, հիմա «Ռեալ»-ի առանցքային երկրորդ խաղացողն է Ռոնալդուից հետո: Գերմանացու միջոցով են կառուցվում բոլոր գրոհները: Իր հիանալի գործողություններով, դաշտը տեսնելու մեծ ունակությամբ ու գնդակի հետ վարվելու վարպետությամբ գերմանացին շուք է հաղորդում «Ռեալ»-ի գրոհներին: Նրա փոխարինումից հետո «Ռեալ»-ը գրեթե չէր հարձակվում: Տարբերությունն ակնհայտ էր:

Ռոնալդու - 8,5
Ինչպես միշտ... ինչպես միշտ՝ շատ լավ: Պորտուգալացին, չնայած նրան, որ գոլ չխփեց, ահռելի մեծ ծավալի աշխատանք կատարեց: Նա անընդհատ առաջ էր տանում թիմին, միայնակ կազմակերպում էր գրոհներ: Իսկ ահա Կոենտրաուի հեռացումից հետո Ռոնալդուն սկսեց հիանալի... պաշտպանվել: Այո՛, պաշտպանվել: Հանուն կիսաերզափակիչ դուրս գալու Ռոնալդուն անընդհատ մնում էր սեփական կիսադաշտում ու պաշտպանվում էր: Մի քանի անգամ նա հիանալի սահանկումներ արեց: 

Բենզեմա - 8,0
Մավրն արեց իր գործը, մավրը կարող է գնալ: Այս արտահայտությունը Բենզեմայի մասին է: Ֆրանսիացին կարողացավ օգտագործել այս խաղում իր ունեցած միակ գոլային հնարավորությունը՝ պարզապես սպանելով ինտրիգը դիմակայությունում: Բենզեման շատ լավ էր գրոհներ արագացնում, անընդհատ տարածություններ էր գտնում: Ակնհայտ է, որ հիմա Բենզեման մեկ գլուխ բարձր է Իգուաինից:

Փոխարինումներ.

Անտոնիո Ադան - 6,0
Ադանը լավ մտավ խաղի մեջ: Մի քանի դրվագներում կարողացավ վստահ խաղ ցուցադրել: Նելսոն Վալդեսի անթիվ հարվածներից հետո միշտ ճիշտ տեղում էր հայտնվում ու որսում էր գնդակը: Բաց թողած գոլի մեջ էլ նրա մեղքի բաժինը մեծ չէ, քանի որ նա պարզապես չէր տեսնում գնդակը: Այդտեղ, ավելի շուտ, պետք է պաշտպանվող խաղացողները թույլ չտային, որ գնդակը հասներ մինչև դարպասը:

Նաչո - 6,5
Շատ լավ մտավ խաղի մեջ երիտասարդ կանտերանոն: Շատ ավելի լավ էր պաշտպանվում աջ եզրում, քան Ալվարո Արբելոան: Զարմանալի է, թե ինչու Մոուրինյոն ավելի շատ շանսեր չի տալիս երիտասարդ Նաչոյին՝ նախապատվությունը տալով Արբելոային:

Մոդրիչ - Ա/Գ
Պարզապես ոչ մի բան չարեց խաղադաշտում Մոդրիչը, որի համար կարելի է նրան գնահատական տալ: Բարձր գնահատական տալ հնարավոր չէ, իսկ ցածրի նա պարզապես արժանի չէ, քանի որ սխալներ թույլ չտվեց:

Մեկնաբանություններն ու գնահատականները՝ Գևորգ Լոռեցյանի:

Աղբյուրը՝ RealMadrid.am
Կարդացվել է 4393 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33