Մադրիդի «Ռեալ»-ն ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաշահութաբեր ակումբը՝ բրիտանական աուդիտորական Deloitte ընկերության վարկածի համաձայն: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր The Guardian-ը:
«Արքայական ակումբի» շահույթը 2011/12թթ. մրցաշրջանում կազմել է 512.6 միլիոն եվրո: «Ռեալ»-ն առաջին թիմն է բոլոր սպորտաձևերում, որին հաջողվել է հաղթահարել 500.000.000 եվրոյի սահմանը:
Նշենք, որ «Ռեալ»-ից առաջ շահույթի հաշվարկով առաջատար էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ներկայացնում ենք 2011/12թթ. մրցաշրջանի ամենաշահութաբեր թիմերի լավագույն տասնյակը.
1. «Ռեալ Մադրիդ» - 512.6 մլն
2. «Բարսելոնա» - 483
3. «Մանչեսթեր Յունայթեդ» - 395.9
4. «Բավարիա» - 368.4
5. «Չելսի» - 322.6
6. «Արսենալ» - 290.3
7. «Մանչեսթեր Սիթի» - 285.6
8. «Միլան» - 256.9
9. «Լիվերպուլ» - 233.2
10. «Յուվենթուս» - 195.4
Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ՝ առաջին քսան ակումբների ընդհանուր եկամուտը աճել է 10 տոկոս(4.8մլրդ եվրո): Վերջին հինգ տարում ցուցակի առաջատար վեցյակը փոփոխություն չի կրել:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am