Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Մադրիդի «Ռեալ»-ի ավագները հանդիպում են ունեցել թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Կասիլյասի, Ռամոսի, Ֆլորենտինո Պերեսի ու ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հանդիպման ժամանակ շատ հարցեր են քննարկվել, բայց դրանցից ամենակարևորը վերաբերում է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Հաղորդման համաձայն՝ Կասիլյասն ու Ռամոսը վերջնագիր են ներկայացրել նախագահին՝ վերջինիս կանգնեցնելով ընտրության առաջ՝ կա´մ Կասիլյասն ու Ռամոսը, կա´մ Մոուրինյոն:
«Ռեալ»-ի ավագները հասկացրել են Պերեսին, որ թիմի մի քանի ֆուտբոլիստներ պատրաստվում են հեռանալ, եթե Մոուրինյոն չազատվի գլխավոր մարզչի պաշտոնից:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am