«ՎԱԼԵՆՍԻԱ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 1:1 / ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ
09:55:32 24.01.2013
«Ռեալ Մադրիդը», կարողանալով պահպանել երկու գոլի առավելությունը Արքայական գավաթի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղից հետո, պատասխան խաղում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: «Մեստալիայում» տեղի ունեցած մրցավեճը ավարտվեց 1:1 հաշվով: Կողմերից աչքի ընկան Բենզեման և Տինո Կոստան: Կիսաեզրափակիչում Մադրիդի թիմը կհանդիպի «Մալագային» կամ «Բարսելոնային»: Վերջիններս միմյանց հետ խաղալու են այսօր: