Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի շուրջ առաջացած խոսակցությունների մասին:
«Ամեն օր իմ շուրջ տարաձայնություններ են փնտրում, որոնք իրականում չկան: Ես հանգիստ անում եմ իմ աշխատանքը ու հույս ունեմ շարունակել այդպես մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Մոուրինյոն ֆրանսիական RMC ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ:
Պորտուգալացի մասնագետը նաև հայտարարել է, որ չի տեղափոխվի Ֆրանսիա.«Հիմա «ՊՍԺ»-ի ղեկին է հիանալի մարզիչ, ով մեծ հաջողությունների կհասնի: Այդ թիմը հիմա այլ մարզչի կարիք չունի»:
Եվ վերջում Մոուրինյոն բացահայտ հայտարարեց, որ իրենք արդեն չեն էլ մտածում Իսպանիայի առաջնության մասին.«Մրցակցելն անհնար է: Տարբերությունը շատ մեծ է, ու մենք հիմա պետք է կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա առանց որևէ մեկին նախապատվություն տալու, քանի որ նախապատվություն տալը բարդացնում է ամեն ինչ»:
Los Merengues, Realmadrid.am