Ժոզե Մոուրինյոն այլևս մամլո ասուլիսներ չի տալիս խաղերից առաջ: Չցանկանալով խախտել ակումբի կողմից մշակված ասուլիսների քաղաքականությունը՝ Մոուրինյոն ամեն խաղից առաջ իր խաղացողներից մեկին թույլ է տալիս խոսել լրագրողների հետ: Այս շաբաթ օրը նա մեկնել է Կանիլյաս, որ դիտի իր որդու թիմի խաղը, իսկ այդ պահին Ռաուլ Ալբիոլը նստած էր Վալդեբեբասի մամլո սենյակում՝ պատասխանելով հարցերի:
Այդ օրը պորտուգալացին սովորականի պես ժամանեց մարզաբազա ու սկսեց մարզումը: Բայց մարզումից անցել էր 45 րոպե ու դրա ավարտին մնում էր ընդամենը 5 րոպե, երբ Մոուրինյոն լքեց խոտածածկը ու շտապեց որդու խաղը դիտելու:
Մոուրինյոն նույնիսկ չի փոխել մարզահագուստը ու արագորեն գնացել է «Կանիլյաս» թիմի խաղը դիտելու: Այդ խաղից հետո էլ նա շտապել է միանալ թիմին ու ուղևորվել Վալենսիա:
Ինչպես պարզել է MARCA-ն հունվարի 12-ին, Մոուրինյոյի նոր քաղաքականությունն է հեռու մնալ բոլոր թոհուբոհերից ու գտնվել ստվերում: Այս կերպ նա ցանկանում է խաղաղություն բերել թիմում, ինչի մասին խնդրել էր Ֆլորենտինո Պերեսը դեկտեմբերին:
Այսպիսով, Մոուրինյոն այսուհետ կխոսի լրագրողների հետ միայն այն խաղերից առաջ կամ հետո, որոնցում թիմը բացասական արդյունք է գրանցել, ինչպես, օրինակ, Պամպլոնայում: Նա նաև պարտավոր է հանդիպել լրագրողներին Չեմպիոնների Լիգայի խաղերի ժամանակ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am