Անցած մրցաշրջանի «Ռեալը», ինչ խոսք, տարբերվում է այս մրցաշրջանի «Ռեալից»: Վստահ խաղը և իրար հաջորդող հաղթանակները սովորական էին դարձել թիմի երկրպագուների համար: Այս` 2012/13թթ. մրցաշրջանում, թիմի մոտ նկատվում է փոքր-ինչ անվստահություն, որի պատճառով առկա են խնդիրներ Լա լիգայի շրջանակներում, բայց ինչ արած, սա ֆուտբոլ է:
Եկե´ք շարունակենք հավատալ մեր թիմի հաջողությանը` հիշելով, որ «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, ակումբի պատվավոր անդամ Ուգո Սանչեսը ասել է. «Ռեալը» վերադառնում է` պատմությունը նորից ոսկե տառերով գրելու»: