Իսպանական A Bola թերթի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է իր աշխատավարձի չափից: Ֆուտբոլիստին միանգամից առաջարկություն է արել ֆրանսիական ՊՍԺ-ն:
Աղբյուրի տեղեկություններով ֆուտբոլիստը չափազանց դժգոհ է այժմյան՝ 10 մլն. եվրո աշխատավարձից: Նրա աշխատավարձը զիջում է Դիդիե Դրոգբայի (Շանհայ-Շենհուա), Զլատան Իբրահիմովիչի (ՊՍԺ) և Սամուել Էտո՛օ-ի (Անժի) աշխատավարձերին:
Նաև սպասվում է, որ Ռոնալդուն Ֆլորենտինո Պերեսին տեղեկացնելու է աշխատավարձի բարձրացման և ՊՍԺ-ի բազմամիլիոնանոց առաջարկի մասին:
Realmadrid.am