Պեպեն ապաքինվել էր վնասվածքից և վերադարձել էր թիմի կազմ: Նա մասնակցեց ամբողջ խաղին: Խաղից հետո պաշտպանը պատմել է իր տպավորությունների մասին.
- Վստահ էինք մեր գործողություններում: Իրար ետևից արագ գոլերը մեզ էլ ավելի վստահ դարձրեցին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Մենք պարտավոր էինք հաղթել խաղը,- ասել է պորտուգալացին:
Նրա խաղընկեր Խոսե Կալյեխոնը գոհ էր թիմակիցների ցուցադրած խաղից.
- Շատ կարևոր էր, որ կարողացանք նվաճել Սուպերգավաթը: Հաղթանակը ավելի հաճելի է դառնում այն դեպքում, երբ մրցակիցդ «Բարսելոնան» է: Առաջին խաղակեսում գոլ խփելու շատ շանսեր ունեցանք, սակայն, ինչ արած, օգտագործեցինք դրանցից երկուսը: Նույնիսկ տասը հոգու դեմ պայքարում խաղը շատ դժվար ու լարված ստացվեց, բայց մենք կարողացանք հաղթել: Այսօր խաղում էինք 12 հոգով: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքաված բոլոր երկրպագուները նույնպես մեզ օգնեցին հաղթանակի հասնել և նվաճել գավաթը: Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի առաջիկա խաղերում,- ասել է կիսապաշտպանը:
Հանդիպման բոլոր լուսանկարները` մաս 1, մաս 2:
Հանդիպման գոլերը` այստեղ:


Գոքոր 08 Ավետիսյան, Realmadrid.am