«ՌԵԱԼԻ» ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ | 2-1
16:20:21 06.08.2012
Այսօր Լաս Վեգասում կայացավ Մադրիդի «Ռեալի» ու «Սանթոս Լագունայի» խաղը: Իսպանիայի ու Մեքսիկայի չեմպիոնները կարողացան գեղեցիկ խաղ ցուցադրել, չնայած ուժեղ շոգին ու չոր խոտածածկին:
«Ռեալի» հարձակվողներն այսօր նույնպես «չոր» գործեցին ու չկարողացան արդյունքի հասնել, բայց ճիշտ ժամանակին օգնության հասան հենակետային կիսապաշտպանները:
Նշենք, որ թիմերը ունեին անսահմանափակ քանակով փոխարինումներ կատարելու իրավունք, ու գրեթե բոլոր հայտավորված խաղացողները դաշտ դուրս եկան: Մասնավորապես, «Ռեալը» երկու խաղակեսերում դաշտ դուրս բերեց լրիվ տարբեր կազմեր: