ՌԱՈՒԼՆ ԱԼ-ՍԱԴԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ԿՐԵԼ Է ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ + ՎԻԴԵՈ
04:38:22 05.08.2012
Ռաուլը վերադարձել է և սովորության համաձայն գոլի հեղինակ է դարձել: Տեղի է ունեցել Մադրիդի Ռեալի նախկին ավագի նորամուտը քաթարական Ալ Սադդի կազմում: Ճիշտ է, մրցակիցը թույլ էր՝ Քաթարի երկրորդ դիվիզիոնի Մեսաիմեր ակումբը, իսկ խաղն էլ Շեյխ Յասսիմի գավաթ ոչ ուժեղ մրցաշարի շրջանականերում էր, բայց Ռաուլի նորամուտը հաջող ստացվեց:
Հանդիպման մասին հիշատակելու շատ բան չկա: Ալ Սադդը հենց սկզբից ցույց տվեց իր առավելությունը և 16-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ Բելհադջի գոլի շնորհիվ: Խաղը հանգիստ ընթացք ուներ Ռաուլի և իր թիմակիցների համար: Գլխավոր մարզիչ Հուսեյն Ամուտան յոթ համարին 90 րոպե պահեց խաղադաշտում, իսկ վերջնամասում, երբ փոխարինվեց Ալ Սադիի ավագ Կոնեն, ավագի թևկապը կրեց Ռաուլը, ինչպես նա երկար տարիներ աարել է Ռեալում և Շալկեում:
Արդեն ավագի թևկապով Ռաուլը խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում: 90-րդ րոպեին Արքայական ակումբի լեգենդը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, հաշիվը դարձրեց 2-0 և իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Ալ Արաբին:
Տրանսֆերային հարցը կարգավորված է
Ռաուլն իր նոր թիմակիցների հետ աշխատում է հուլիսի 24-ից: Նա թիմի հետ Ավտրիայում մասնակցել է սովորական մինչմրցաշրջանային հավաքին և այժմ մարզվում է Դոհայում: Հինգշաբթի օրը նա չմասնակցեց Ալ Վակրայի դեմ խաղին, քանի որ պրոբլեմներ կար տրանսֆերի հետ կապված, բայց դա երեկ կարգավորվել է: Նա 90 րոպե անցկացրեց խաղադաշտում, կրեց 7 համարի մարզաշապիկը և խաղաց ավագի թևկապով...