Երեկ Հոում Դեպոտ մարզադաշտում կայացած խաղում ուշագրավ էր համարների բաշխումը: Ճիշտ է, այս համարները դեռևս պաշտոնական չեն, բայց «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները խաղացին իրենց նույն համարներով, բացառությամբ Վարանի: Նա նախորդ մրցաշրջանում կրում էր 19 համարը, սակայն Գալաքսիի դեմ խաղաց Կառվալյուի 2-րդ համարի մարզահագուստով: Հիշեցնենք, որ պորտուգալացին այս օրերին մարզվում է «Կաստիլյայի» հետ և «Ռեալից» դուրս գալու տարբերակ է փնտրում:
Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը նախորդ մրցաշրջանում 15 հանդիպում է անցկացրել և լավ տպավորություն է թողել բոլոր խաղերում: Նա 19 տարեկան է և հեռանկարային խաղացող է: Կալիֆորնիայի համալսարանում նա հատկապես մտերիմ էր Նաչոյի, Խեսեի, Ալեքսի և իր հայրենակիցներ Լասսի ու Բենզեմայի հետ: Նա աստիճանաբար էլ ավելի է հարմարվում թիմին: Եթե նախորդ մրցաշրջանում Մոուրինյոյի երրորդ կենտրոնական պաշտպանը համարվում էր Կառվալյուն, ապա այս մրցաշրջանում, թվում է, որ այդ դերի համար պայքարն ընթանալու է Ալբիոլի և Վարանի միջև:
Alcorcon, Realmadrid.am