Բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաշ Մոուրան դրական նշաններ է ուղարկել իր՝ «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Հայտնում են, որ Լուկաշի ծնողները երկու օր առաջ ժամանել էին Մադրիդ ու առաջին հերթին այցելել են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ:
««ՌեալՄադրիդի» մարզահագուստ կրելը երազանք է», - խոստովանել է երիտասարդ ֆուտբոլիստը: Սակայն բրազիլացին հարգում է իր ներկայիս թիմին: «Հիմա ես կենտրոնացած եմ «Սան Պաուլոյի» վրա»,- ասել է ֆուտբոլիստը TV Golo-ին տված հարցազրույցում:
Վերջերս Ժոզե Մոուրինյոն դիտել էր ֆուտբոլիստին Բրազիլիա-Դանիա խաղի ժամանակ, և նրան շատ էր դուր եկել Լուկաշի խաղը:
Artur, Realmadrid.am