HalaMadrid TV MOBILE

FOUR FOUR TWO. ՄԱԴՐԻԴԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՊԱԿԱՍ ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՉԷ, ՔԱՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆԸ
19:21:44 18.05.2012

Բարսելոնայի Լա Մասիա մանկապետանեկան ակադեմիան հայտնի է իր արդյունավետությամբ, սակայն Four Four Two-ի բլոգեր Գարեթ Մաքնայթը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» Կաստիլյան ավելի մեծ արդյունավետություն է ունեցել իսպանական ֆուտբոլի համար: 

Չնայած Ռեալ Մադրիդի դժգոհությանը, Բարսելոնայի Լա Մասիա պատանեկան ճամբարը համարվում է աշխարհի թիվ մեկ տաղանդների կերտման կենտրոնը: Կատոլանական արտադրական գծի կողմից Լեո Մեսսիի, Անդրես Ինյեստայի, Խավիի առկայությունը, ինչպես նաև այն, որ նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի հաղթող մեկնարկային կազմի 11 անդամներից յոթը իրենց ակադեմիայի շրջանավարտներ էին, այս գնահատականը հասկանալի և արդարացի է դարձնում: 

Տարածված պարզունակ տեսությունը, որը հատկապես շատ սկսվեց շրջանառվել «գալակտիկոսի» ժամանակաշրջանում, այն էր, որ Բարսելոնան պատրաստում է ֆուտբոլիստներ, իսկ Ռեալ Մադրիդը գնում է նրանց: Բայց Սանտիագո Բեռնաբեուին կից մանկապանեկան համակարգը շատ ավելի մեծ ազդեցություն ունի Լա Լիգայի վրա, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մադրիդի ներկայիս կազմում կարող են առաջնային դեր ունենալ այնպիսի մեծ գին ունեցող ձեռքբերումներ, ինչպիսիք են Կրիշտիանո Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, սակայն դա միշտ չէ այդպես եղել: 1980-ականների վերջում կոմբինացիոն և ուղիղ խաղաոճ ունեցող Ռեալը հինգ անգամ դարձավ Լա Լիգայի հաղթող և թիմի կորիզն էին կազմում սեփական ակադեմիայում աճած հինգ խաղացողներ: 

Այս հինգ ֆուտբոլիստները՝ Էմիլիո Բուտրագենյոն, Մանոլո Սանչիսը, Մարտին Վասկես, Միչելը և Միգել Պարդեսան ստացել էին La Quinta del Buitre (Անգղի հնգյակը) մականունը և թիմին առաջնորդում էին վերջին շրջանի թիմի ամենահաջողակ փուլերից մեկում: Ակումբը հպարտանում էր իր իսպանական կորիզով և թիմը հայտնի էր իր մեծ ու կրքոտ աշխատասիրությամբ: 

Զիդանն ու Պավոնը Ռեալի մեկնարկային կազմում:

Փիլիսոփայության փոփոխությունն առաջացավ Ֆլորենտինո Պերեսի առաջին նախագահության ժամանակ՝ 2000-ից 2007-ը, երբ թիմում հայտնվեցին թանկարժեգ «գալակտիկոսային» խաղացողներ Լուիշ Ֆիգուն, Զինեդին Զիդանը, Ռոնալդոն և Դեևիդ Բեքհեմը: Պերեսի քաղաքականությունը ստացել էր Զիդանների և Պավոնների քաղաքականություն անվանումը՝ երիտասարդական թիմի արտադրանք Ֆրանսիսկո Պավոնի անունով: Դրա գաղափարը կայանում էր տարեկան մեկ թանկարժեք խաղացողով և մեկ երիտասարդական թիմի անդամով առաջին թիմը համալրելու մեջ: Այնուամենայնիվ, երիտասարդ խաղացողները հայտնվում էին հայտնի ձեռքբերումների ստվերում և քիչ էին խաղալու հնարավորություն ստանում և չկար La Quinta del Buitre-ի պես թիմային աշխատանք: 

Մեծ անունների ձեռքբերման քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, բայց Մադրիդի շատ երկրպագուներ այսօրվա Ժոզե Մոուրինյոյի թիմում ավելի շատ նմանություններ են տեսնում աշխատասեր Quinte del Buitre-ի թիմին, քան Գալակտիկոսի շքեղ գաղափարում: Այնուամենյանիվ, նայելով Կաստիլիայի երիտասարդական համակարգին, տեսնում ենք, որ կան բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր այսօր էլ մեծ հաջողություն ունեն Իսպանիայում: 

 

Կաստիլիայի պտուղներ Ռաուլն ու Կասիլյասը

Մադրիդի ակադեմիայի պոստերի տղան միշտ եղել է Ռաուլը, որը Բեռնաբեուում անցկացրած 16 մրցաշրջաններում դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Երկրպագուների սիրելին էր  Գուտին, ով 1990-ականներին և 2000-ականներին Ռեալի մարզաշապիկով մոտ 400 անգամ է դուրս եկել խաղադաշտ: Չնայած աշխարհի ամենահայտնի աստղերի ժամանմանը, այս երկու ֆուտբոլիստները միշտ սիրելի են եղել Բեռնաբեուի կողմից: 

Ներկայիս կազմում բոլորից մեծ հարգանք է վայելում Իկեր Կասիլյասը, ով նաև թիմի ավագն է, և Կաստիլիայի հպարտություններից է: Մեծ հույսեր կային, որ Էստեբան Գրաներոն կլինի Կաստիլիայի հոջորդ հովանավորյալը, բայց տաղանդավոր այս կիսապաշտպանը դեռևս հիմնական տեղ չունի Լոս Բլանկոսի կազմում: 

Ոմանք Կաստիլյան ավարտելուց հետո մեկ այլ ակումբի առաջին թիմում են փորձ հավաքել, ապա վերադարձել են: Այսպիսի օրինակներ են պաշտպան Ալվարո Արբելոան և հարձակվող Խոսե Կալյեխոնը, որը հաճախ հայտնվում է Մոուրինյոյի թիմի կազմում: Այնուամենայնիվ, Մադրիդի մանկապանեկան դպրոցի պտուղները տեսանելի են ողջ Լա Լիգայում և Եվրոպայում: 

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Խուան Մատան և Ռոբերտո Սոլդադոն հայտնվեցին Վալենսիայում և դարձան համաշխարհային մակարդակի խաղացողներ: Երկուսի մասին էլ մամուլը տարբեր ժամանակահատվածներում գրել է, որ կարող են վերադառանալ Բեռնաբեու: Ալվարո Նեգրեդոն Իսպանիայի մայրաքաղաքից տեղափոխվեց Անդալուզիա և Սևիլիայում հաջող ելույթների շնորհիվ արժանացավ հավաքականի մարզիչների ուշադրությանը: 

Բազմաթիվ օրինակներից են Բենֆիկայում մեծ արժեք ունեցող կիսապաշտպան Խավի Գարսիան, Վիլյառեալում հանդես եկող Բորխա Վալերոն և Վալենսիայի կիսապաշտպան Դանի Պարեխոն:

Վերջին շրջանում էլ Մադրիդի Ռեալի երիտասարդական համակարգը գերազանց ֆուտբոլիստներ պատրաստել է և չնայած նրան, որ Լա Մասիան կարող է հպարտ լինել վերջին տասը տարիներին, Կաստիլյան երկարաժամկետ ընդգրկուն ազդեցություն ունի ինչպես Բեռնաբեուում, այնպես էլ ամբողջ Իսպանիայում: 

Յուրաքանչյուր ակումբ ու թիմ էլ տարբեր ժամանակաշրջանում տարբեր ոճ և կառոցվածք է ունենում, բայց թերևս Մոուրինյոյի կառուցած թիմում Կաստիլիան գնալով ավելի մեծ նշանակություն ու տեղ կունենա:

Alcorcon, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Four Four Two
Կարդացվել է 4354 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33