Առջևում են միայն Սանտիլյանան, Սանչիսն ու Ռաուլը:
Այսօր Կասիլյասը կհավասարվի Խենտոյի ցուցանիշին՝ 602 պաշտոնական խաղ անցկացնելով «Ռեալի» կազմում: Շատ տարիներ են անցել 1999թ. սեպտեմբերի 12-ից, երբ «Սան Մամես» մարզադաշտում Իկեր Կասիլյասն իր նորամուտը նշեց «Ռեալի» կազմում: Պատանու 18 տարին դեռ նոր էր լրացել: Հիմա նա 31 տարեկան է և արդեն 13-րդ մրցաշրջանն է անցկացնում առաջին թիմի կազմում: Կասիլյասից շատ հանդիպումներ անցկացրել են միայն երեք ֆուտբոլիստ՝ Սանտիլյանան (645 խաղ), Սանչիսն (710) ու Ռաուլը (741):
Կասիլյասին 139 խաղ է պակասում Ռաուլի ցուցանիշին հասնելու համար: Եթե հաշվի առնենք, որ մեկ մրցաշրջանում նա միջինը 45 հանդիպման է մասնակցում, ապա Ռաուլին կհավասարվի 3 տարի հետո: Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի ազգային հավաքականում գերազանցել էր նաև Սուբիսառետայի ցուցանիշը՝ 126 խաղ հավաքականի կազմում:
Armin R.M.,Realmadrid.am