«Ռեալը» ավարտեց իր ելույթները Արքայական գավաթի խաղարկությունում: Առաջին խաղում` սեփական հարկի տակ պարտվելով, թիմին շատ դժվար փորձություն էր սպասվում «Կամպ Նոուում»: Երբ «Բարսայի» տղաները առաջին խաղակեսի վերջին րոպեներին արագորեն երկու գոլի հեղինակ դարձան, բոլորս խաչ քաշեցինք հետագա հաջողության վրա:
«Չեմպիոնը հեռանում է, բայց հեռանում է՝ գլուխը բարձր պահած»… այս խոսքերը ապացուցելու համար տղաները նետվեցին խաղը փրկելու: Դարձան երկու գոլի հեղինակ, սակայն մեզ երեքն էր հարկավոր: Ինչևէ…
Առաջարկում ենք դիտել «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման տեսագրությույունը: Վայելե՛ք արքաներին վայել խաղը…